Ինչպիսի˜ ծաղր մարդկության հանդեպ: Դեռ տասնամյակներ առաջ դժբախտություն ունեցանք մեր ճանապարհին հանդիպելու վայրագ մի ցեղախմբի: 99 տարի առաջ քրիստոնյա մի ողջ ժողովուրդ մորթվեց մարդկության քոռ աչքի առջև: Այսօր էլ' իբրև թե ավելի մարդացած թուրքերի սերունդը, շարունակում է անօրեն մի դատ հայերիս գլխին:

Առանց խղճի խայթ զգալու հրթիռակոծում են Քեսաբը՝ հազարավոր հայերի տունը: Սարսռում եմ, երբ լսում եմ հայերի աղերսը' ապրելու:

Աղերսում են աշխարհի հայերիս, որ դիմենք մեր կառավարություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցների, որպեսզի ապրեն, որպեսզի չմորթվեն: 1915-ին էլ Դեր-Զոր քշելով փորձեցին մեր հայրենիքը մեզնից դատարկել: Ապրիլյան ոճիրը չպիտի կրկնվի: Թուրքի յաթաղանը պաշտպանություն չպիտի գտնի...

Հայ շինականը պիտի տեսնի կռունկների վերադարձը, հայը դեռ պիտի հրաշակերտի Անին...

 

Նելլի Ալեքսանյան