Մարտի 21-ին, 2014 , Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը դաժան հարձակման ենթարկվեց Ալ - Քաիդայի ծայրահեղականների եւ Ալ Nusra ճակատի կողմից, որոնք իրենց օրհնությունը եւ լիակատար ռազմական եւ թիկունքային աջակցությունը ստացել էին Թուրքիայի կառավարության կողմից:
Մինչ լույսը բացվելը մենք արթնացանք սարսափի մեջ հրթիռների տարափից որոնք ընկնում էին քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատել էին մեր քաղաքի սահմանները: Հրթիռներ էին արձակվում Թուրքիայից ոչնչացնելու համար գեղեցիկ Քեսապը եւ նշելու Հայոց ցեղասպանության 100 – ամյակը: Քեսապի հերոսները պաշտպանում էին քաղաքը իրենց պարզ որսորդական հրացաններով մինչև որ ավելի շատ ուժեր միացան նրանց Սիրիայի կառավարության կողմից, որոնք եկել էին ետ մղելու այդ սարսափելի հարձակումը մեր քաղաքի վրա: Եթե Քեսապսիները չտեղեկացվեին, որ պետք է լքեն իրենց տները այդ հերոսների կողմից , աշխարհը պետք է լուռ ականատեսը դառնար մեկ այլ հերթական ցեղասպանության, իսկ ԶԼՄ – ները կտարածեին կեղծիքի եւս մեկ տարբերակ: Քեսապը միշտ եղել է հազարավոր հայերի տունը դարեր շարունակ: Քեսապը առաջին անգամ հոգեվարքի մեջ հայտնվեց 1909թ. ողբերգության ժամանակ, երբ հազարավոր թուրքական ամբոխը հարձակվեց նրա վրա, որի արդյունքում այն թալանվեց, տները այրվեցին և 161 հայ սպանվեց դաժան հարձակման հետևանքով: 1915 - ի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական զորքերը մտան Քեսապ եւ սկսեցին արտաքսել հայերին և սպանել գրեթե 5000 քեսապցի հայերի: Թուրքերի ձեռքով իրականացված Հայոց ցեղասպանությունը խլեց մեկ ու կես միլիոն հայերի կյանքը: Ավելի շատ հայեր են զոհվում եւ կարող են զոհվել Սիրիայում, եթե ոչինչ չարվի: Արաբները Սիրիայում պատսպարել են մեզ , ապա, հոգ տարել մեր մասին, օգնել մեզ ոտքի կանգնել և գոյատևել մահվան և ոչնչացման սարսափելի հիշողությունները հաղթահարելով, եւ մենք պետք է հավերժ երախտապարտ լինենք նրանց: Այդ ժամանակից ի վեր մենք ապրել ենք հաշտ ու խաղաղ այլադավների հետ, ինչպես մի հսկայական ընտանիք, մի տուն, որը կոչվում է Սիրիա .
Այսօր մենք նույնպես օգնության կարիք ունենք, քանի որ,ցավոք, թուրքական կառավարությունը համարձակություն ունեցավ հարձակվել հայերի վրա եւս մեկ անգամ, անտեսելով հայ դատը: Այս գործողությամբ Թուրքիան հրաժարվում է կրկին անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը թուրքերի ձեռքով է կատարվել, եւ նա այսօր աջակցում է, որ ավելի շատ հայեր սպանվեն Սիրիայում: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք որպես հարեւաններ նրանց հետ եւ ցանկանում ենք շարունակել ապրել որպես հարեւաններ: Թուրքական կառավարությունն է, որ աջակցում եւ նպաստում է քեսաբցիների սպանություններին, աջակցելով ահաբեկիչներին, որի դեմ է ուղղված մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք ետ ստանալ մեր քաղաքը, կամ այն, ինչ մնացել է դրանից, քքանի որ կան շատ տեսանյութեր YouTube-ում , որոնք ցույց են տալիս, թե ինչպես են այդ ծայրահեղականները ոչնչացնում, եւ այրում մեր գեղեցիկ քաղաքը: Ողջ Սիրիան գիտի, որ, որտեղ էլ այդ ծայրահեղականները հայտնվում են այնտեղ սփռում են միայն մահ եւ կործանում իրենց ետևից:
Մեր տները վերցվել են մեզնից, և դարեր շարունակ մեր ժառանգությունը ոչնչացվել է: Սա կոչ է ուղղված բոլոր հայերին: Սա կոչ է ուղղված ողջ մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանը եւ նրա կառավարությունը պատերազմի հանցագործներ են: Մենք ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որ դուք քայլեր ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է նրանից, թե դուք ինչ կանեք, որ մենք չմեռնենք: Մեզ բռնի հանել են մեր տներից: Մենք ոչինչ չունենք բացի մեր հագուստից, որը կրում ենք: Եթե մենք մնայինք, որ հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա անպայման արդեն մահացած կլինեինք: Մեզանից շատերը չեն կարողացել փախչելով նույնիսկ անձնագիր և փաստաթղթեր վերցնել: Խնդրում ենք, խնդրեք, դիմեք ձեր կառավարություններին և ՄԱԿ-ին կամ որեւէ այլ մարմնի և խնդրեք միջամտություն, նրանց կողմից, ովքեր կարծում եք մեզ կարող են օգնել: Այն ամենը ինչ մենք ուզում ենք, այն է, որ ուզում ենք ապրել: Եթե Դուք անտեսեք սա, սա ապա մենք բոլորս սարսափելի մահով կսպանվենք ահաբեկիչների կողմից մորթվելով սառնարյուն կերպով այնպես , ինչպես շատ հայեր Հալեպում, Yacoubiyeh ում , Ghenemiyeh ում եւ ամբողջ Սիրիայի տարածքում:
Նրանք, ում դու անվանում եք ապստամբներ, ծայրահեղականներ են, որոնք եկել են Սիրիա ջիհադի, որոնք բաղկացած են բազմաթիվ ազգություններից, աֆղանցիներ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եւ այլն: Քեսապցիները եւ ողջ Սիրիան տեսաւ նրանց, թե ինչպես նրանք հարձակվեցին եւ սպանեցին ժողովրդին: Լրատվամիջոցները չեն կարող թաքցնել ճշմարտությունը ընդմիշտ: Դուք չեք կարող կառավարել մարդկանց կյանքը ընդմիշտ: Նրանք, ովքեր կոչվում են ապստամբներ, թիրախավորում եւ հարձակվում են քաղաքացիների վրա: Խնդրում ենք արթնանալ:
Չեք՞ կարծում, որ բավարար անմեղ արյուն է թափվել: Չեք՞ կարծում, որ բավարար կործանում և ոչնչացում է տեղի ունեցել: Մենք բոլորս ապրում էինք խաղաղ եւ երջանիկ ընդամենը երեք տարի առաջ: Սա ոչ թե հեղափոխություն է, սա պատերազմ է: Իսկ Սիրիայի բանակը այժմ Քեսապում պայքարում է, որպեսզի երաշխավորի հայերի անվտանգ վերադաձը դեպի իրենց տներ:
PS: Այս նամակը գրված է Քեսապցիների կողմից, որոնց ապաստանել է Լաթաքիայի Հայ եկեղեցին:
Տիգրան Խզմալյան