ՄԱԿ-ի ասսամբլեայում Հայաստանի «Դեմ» քվեարկելու առնչությամբ բուռն բողոքներ են արձանագրվում ֆեյսբուքի չափավոր ու արմատական արևմտամետ սեգմենտներում, որոնց ուղղակի չի կարելի չանդրադառնալ:

Գիտե՞ք, եթե դեռ կարելի է քննարկել բուն քվեարկության փաստը՝ թե ինչո՞ւ մենք ձեռնպահ չմնացինք ու կարելի ա քլնգել մեր ԱԳՆ-ին, որ հերթական անգամ մուտիտ արեց՝ ասելով, որ քվեարկելու ենք «Ձեռնպահ», բայց քվեարկեց «Դեմ», բայց...

Բայց սիրելի տիկնայք ու պարոնայք արևմտամետներ, ովքեր հայտարարում են, որ այս կերպ քվեարկելով, մենք հաստատեցինք, որ ռուսական գուբերնիա ենք լոկ ու մենք դարձանք աութսայդեր, որովհետև աութսայդերներ 11 երկրների պես քվեարկեցինք, լուսավորեք ինձ՝ նվաստիս.

- Երբ Հարավսլավիայի հերն էին անիծում ու հողին էին երկիը հավասարեցնում և ԱՄՆ-ը դա անում էր ոչ միայնակ, այլ ողջ քաղաքակիրթ եվրոպայի անմիջական մասնակցությամբ, երբ Սիրիայի գլուխներ կտրող ու քիմիական զենքով հարյուրավոր մարդկանց սպանող իսլամիստ վիժվածքներին էլի քաղաքակիրթ գոմի... եվրոպացիներն ու ամերիկացիները ներկայացնում էին (էլի ընգերովի ու էլի ոչ աութսայդերններով) որպես ազատության առաջամարտիկներ ու էլի լիքը նման երբեր... հա, ի՞նչ էի ասում. երբ այդ ամենը տեղի էր ունենում ու այդ ամենի օգտին քվեարկում էին ոչ աութսայդերները, դրանից արդարությունն ավելանո՞ւմ էր, թե՞ «ոչ աուսայդերների» արածն էր բարի գործ դառնում:

- Երբ Արցախը հռչակեց իր անկախությունը, երբ Հայաստանն ազատագրեցժ իր պատմական հողերի մի մասը ու երբ ՄԱԿ-ը 4 անգամ բանաձև ընդունեց, որով ասվում էր, որ մենք օկուպանտներ ենք ու մենք պետք է դադարեցնենք ադրբեջանական հողերի օկուպացիան և այդ բաանաձևերի դեմ քվեարկող եթե կար էլ, ապա փոքրամասնություն էին ու դրանքը ընդունվեցին... հիմա ի՞նչ, էն մեծամասնությունը, որ մեզ օկուպանտ ա հանել ճի՞շտ ա՝ մենակ նրա համար, որ ինքը մեծամասնություն ա ու մեր արևմտամետների պաշտելի երկրներից ու դրանց ստրուկներից ա բաղկացած:

- Ու վերջապես, էդ ի՞նչ տափակ տրամաբանություն ա, որ եթե Հայաստանը քվեարկում ա Ռուսաստանի շահերին վնասող ինչ որ բանի դեմ, ուրեմն ինքը անկախ չի ու գուբերնիա ա, բայց եթե քվեարկում ա ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ուզածով, ուրեմն ինքը արխի-սուպեռ անկախ ա: Անկախ լինելը ենթադրում ա, որ մենք քվեարկում ենք այնպես՝ ինչպես ճիշտ ենք համարում, իսկ պարզ տրամաբանությունը հուշում է, որ ռազմավարական դաշնակցին նեցուկ կանգնելը (անկախ նրանից, որ ռազմավարական դաշնակիցը միշտ չի իրան լոյալ պահում) թերևս ամենաադեկվատ տարբերակն է՝ անկախ ընտրություն կատարող անկախ երկրի համար:

Իսկ առհասարակ ասեմ, որ էս ՄՄ-ի ու Ուկրաինայի հողի վրա, մեր հասարակության արևմտամետ թևը աստիճանաբար վեր ա ածում ինչ որ մարգինալ ու շիզիկ զանգվածի, որի հռետորաբանության մեջ գննալով նվազում է փաստարկների ու տրամաբանության տեսակարար կշիռը և պիկային աճում է կույր, տափակ ու կոնտրպրոդուկտիվ ռուսատյացությունը:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան