Կառավարությունը իր նոր ոճով արդեն «ծիծաղ» է առաջացնում.
Սկզբից ձեռնպահ հետո կողմ…
Անկեղծ ասած, երբ նայում եմ ,թե ինչ ոճով է աշխատում մեր կառավարությունը ակամայից հիշում եմ 32 ատամի «Ստոպ» ներկայացումը, երբ հերոսներից մեկը «աֆիցիանտին» ասում է' «դե մեծ տղա ես, վերջապես կողմնորոշվի, թե ինչ պետք է անես»: Դե սենց էլ պետք է լինի, երբ մի կառավարությունը չի կարողանում աչքի ընկնել տնտեսության մեջ, մի բանով հո պետք է փայլի. Այն, որ մեր կառավարությունը արդեն «խասյաթ» է դարձրել մի բան ասել, այլ բան անել, կամ պահի տակ որոշումներ ընդունել, հետո, այնպիսի կեցվածք ընդունել, որ իրենք պատրաստ են այդ որոշումը վերանայելու, դա արդեն բոլորիս համար նորություն չէ և ,անկեղծ ասած, ուղղակի «անհարգանք» է առաջացնում … Դեռ մեկ երկու օր առաջ մամուլը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հաջորդ օրը, այսինքն երեկ, Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկելու, սակայն երեկ, քվեարկությունը տեղի ունեցավ, և Հայաստանը ի դեմս ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի, «դեմ» քվեարկեց։ Հարգելի ընթերցողներ խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ' հարցը այստեղ ամենևին էլ նրա մեջ չէ, թե ինչու են մերոնք դեմ քվեարկել, հարցը նրանում է, որ ամեն անգամ նախապես ապակողմնորոշելով ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սկզբից մեր կառավարությունը այլ բան է որոշում հետո, ինչ որ ճնշման տակ, այլ բան է անում:
Հ.Գ. Հարգելի կառավարություն, առանց այն էլ մի մեծ վստահություն չեք ներշնչում, գոնե այս պահվածքով մի արեք այնպես, որ մարդիկ ընդհանրապես այլևս չարձագանքեն ձեր արած քալերին' համարելով այն իսկզբանե «անլուրջ»:
Կարեն Թումանյան