Ո՞րն է մեր ազգային շահը: Այս մասին շատ է խոսվել: Այստեղ՝ սիրիական հողի վրա, ամեն ինչ տեսնելով սեփական աչքերով, բոլոր պատմությունները լսելով հենց այդ ամենով անցած մարդկանցից, խիստ սահմանափակ ինտերնետի պայմաններում կարդալով ինչ հնարավոր է Սիրիայի մասին, ներհայաստանյան զարգացումների մասին, ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության մասին, դանակը ոսկորին հասնելուց հետո կառավարության՝ երկխոսելու ցանկության մասին, կրկին մտովի կանգ եմ առել նախնական հարցին: Այո՛, մենք բոլորս միասին պիտի որոշենք մեր ազգային շահն ու այն առաջ տանենք: Էլի բոլորս միասին:
Ցանկացած հայի կյանքն ու իրավունքները աշխարհի ցանկացած վայրում մեր պաշտպանության առարկան է՝ լինի տվյալ երկիրը ժողովրդավար թե ոչ, լինի բարեկեցիկ, թե ոչ: Մենք պետք է տեր կանգնենք յուրաքանչյուր հային, ապրելու ու արարելու նրա իրավունքներին՝ Հայաստանում, Արցախում և աշխարհի ցանկացած անկյունում:
Ես ավելի ուժեղ ու հիմնավոր ազգային շահ ուղղակի չեմ պատկերացնում:

 

 

Թևան Պողոսյան