Արջը ձմեռները սովորաբար քուն է մտնում: Էս Արևմուտքն էլ կարծել էր թե արջը սատկել է ու վազելով եկավ կաշին քերթելու: Այն էլ պարզվեց որ արջը քնած էր ու սրանց բարձրացրած աղմուկից արթնացավ տեսավ որ եկել են իր կաշին քերթելու: Դե քանի որ կաշին քերթելը այն էլ կանդանի կենդանի շատ ահավոր ցավոտ բան է արջը սկսեց աջ ու ձախ թաթերով խփել հյույսով որ կաշին կպրծացնի սրանցից: Բայց դե սրանք էլ քաջ որսորդներ են: Այնքան են տենց արջերի կաշի հանել ու իրենց վարպետության վրա ոչ էլ կասկածում են: Ափսոս միայն սրանք կռվում են խեղճ ու կրակ ոզնու ու նապաստակի բների մոտ: Տալիս ավերում են ոզնու բունը, նապաստակն էլ վախից արջի կողմն է բռնում առանց հասկանալու որ արջը թաթը շարժում է բնազդով ու նապաստակի մասին վաղուց մոռացել է հենց որսորդների տեսնելու պահից սկսած:

 

Համլետ Աբրահամյան