Մի քիչ քայլենք ու զրուցենք Քեսաբի մասին:
5 օր առաջ Հայաստանաբնակ հայերի 80 տոկոսը, եթե ոչ ավելին, չգիտեին Քեսաբի մասին, չգիտեին քեսաբի պատմությունը: Հիմա էլ Քեսաբի պատմությունը չգիտեն, բայց այդ բնակավայրի մասին խոսում են, որովհետև իմացել են, որ այնտեղ շատ հայ է ապրում:

Դե հենց սկզբից կոչեր հնչեցին զորք հավաքենք ու գնանք Քեսաբ, ով ասաց, որ դա հնարավոր չի, պետք է սթափ մտածել, դարձավ մի որոշ հատվածի աչքի գրող: Ժողովուրդ ջան Սիրիայի ճանապարհը բաց է դուք ջոկատով գնացեք, կոչերի փոխարեն, ոնց էլ լինի Ասադը ձեզ զենք կհատկացնի: Սենց մի հարց, եթե Ասադին կարողացան հեռացնել իշխանությունից, Սիրիայում նոր ձևավորվող իշխաննությանը պատերազմ ենք հայտարարելո՞ւ Քեսաբը փրկելու համար, թե ուղղակի մոռանալու ենք Քեսաբի մասին ու այնտեղի ժողովրդին բերենք Հայաստան:

Ղրիմը ոչ բարով լիներ հա, Ղրիմը համեմատեցինք Արցախի հետ դեռ մի տեղ հասկացա, բայց որ Քեսաբն ենք սկսել համեմատել ու ընդհանուր եզրեր տանել Ղրմի հետ՝ այ այդ մեկը չեմ հասկանում: Պատգամավորները գնացին Սիրիա էլի դժգոհ ենք, որովհետև մարդիկ կան բողոքելու մանյա ունեն, լավա վատա կապ չունի, պետք է բողոքեն:

Հ.Գ. Ոչ թե ամբիցիաներով կամ հատուկ անիմաստ գործողություններով է պետք առաջնորդվել, այլ պահի հստակ գիտակցմամբ ու սառը դատողությամբ:

 

 

Էդգար Խաչատրյան