Կոնչիտա անունը այսօր հայտնի չէ երևի թե միայն 5 տարեկան երեխաներին: Ու ինչքան էլ մեզ համար տհաճ ու անընդունելի լինի այս երևույթը, նրա մասին լուրերն ու նրա կերպարը դարձել են մեր առօրյա լրահոսի մի մասը (հուսով եմ՝ ժամանակավոր): Իսկ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Ավստրիան հայտարարեց «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին իր ներկայացուչցի անունը: Չնայած այն հանգամանքի, որ այս երգիչ կոչեցյալը ընդունված չէ իր հայրենիքում, և անգամ տեղի հանրային հեռուստատեսությունը հավանություն չի տալիս նրա թեկնածությանը, այնուամենայնիվ, տոլերանտ եվրոպացիները ընդունեցին նրա մասնակցության հայտը' անտեսելով անգամ այն հանգամանքը, որ Կոնչիտայի պատճառով շատ երկրներ հրաժարվեցին մասնակցել մրցույթին:

Նրա իրական անունը Թոմ Նյուվերզ է, նա ծնվել է 1988 թվականին: Շոու-բիզնեսում Թոմ Նյուվերզի կարիերան սկսել է Starmania ռեալիթի շոուում, հետո նա մասնակցել է «Jetzt anders» բոյս-բենդում: Կոնչիտայի կերպարով Թոմ Նյուվերզը հանդես է եկել «Die grobe Chance» տաղանդների շոուի ժամանակ, որից հետո այդ կերպարով հանդես է գալիս մինչ օրս:

Ահա՝ ինչ տեսք ուներ սկանդալային տրանսվիստիտ Կկոնչիտան, երբ տղամարդ էր'

На Евровидении-2014 будет выступать бородатая девушка, фото - Стиль жизни. «The Kiev Times»