Մի քանի հարցեր ունեմ Քեսաբի վերաբերյալ ռազմահայրենասիրական հայտարարություններ անողներին.

1. Քանի՞ հայ է զոհվել Քեսաբում (Ասադի հորեղբոր որդին հայ չէ՝ հիշեք)։
2. Պատերազմի ժամանակ նայու՞մ են ազգությանը, եթե զենքերը ձեռքները վրա են գալիս կամ պաշտպավում են։
3. Թուրքիայի դեմ եք ուզում գնալ կռվելու (հայտարերել եք, որ հիմա էլ են թուրքերը կազմակերպում Քեսաբի հայաթափությունն ու սպանդը), ապա մի հապաղեք, այս կողմից՝ Հայաստանից, ավելի մոտ է Թուրքիան։
4. Ինչու՞ չեք կռվում Հայաստանի համար, միթե՞ մեծ տեմպերով արտագաղթը հայաթափել չի, որի համար գործում են հարյուրավոր գրասենյակներ՝ դեպի Ռուսաստան ուղղությամբ։
5. Ինչու՞ չեք կազմում ջոկատներ, ռազմահայրենասերներ, երբ ռուսաստաններում են սպանում մեր ազգակիցներին հայ լինելու համար։
6. Ինչու՞ չեք ջոկատներով դուրս գալիս պաշտպանելու հայերի պետություն Հայաստանը, երբ մեր ժողովրդին օտարներն ունեզրկում են մեր պետության սահմաններում, երբ օրը ցերեկով գնդակահարում են փողոցում, երբ գալիս են ու խլում են պետության անկախությունն ու արժանապատվությունը։
7. Ռուսական լոկացիոն կայանները ձեզ համար ավելի՞ն են, քան սեփական երկրի ազատությունը։

 

 

Նարեկ Այվազյան