Ի՞նչ եք ուզում Քեսաբ մեկնած պատգամավորներից
Երեկ Ֆբ-ում ու կայքերում նկատեցի մի քանի մեղմ ասած չուզողների կպնողական ստատուսները ու նյութերը Քեսաբ մեկնած պատգամավորական խմբի վերաբերյալ ու զարմացա...
Զարմացա, որովհետև նենց չի, որ էտ պատգամավորները գնացել են Լոնդոն' ինչ որ պաշտոնական ընթրիքի, նենց չի, որ իրենք գնացել էին Իռլանդիայի տեսարժան վայրերը դիտելու, նենց չի, որ գնացել էին Օբամային տեսնելու, որ մի հատ էլ դուք չեք գնացել: Նենց չի որ գնացել էին Էֆրելյան աշտարակը տեսնելու, նենց չի, որ գնացել էին ինչ որ տեղից փող բերելու, նենց չի, որ գնացել էին ֆռֆռալու, նենց չի, որ գնացել էին տժժալու կամ էլ այս կամ այն Եվրոպական կոնֆերանսին մասնակցելու ու թանկարժեք հյուրանոցներում քնելու (ինչպես ոմանք):

Զարմանալին գիտեք նաև ինչն է: Եթե էս պատգամավորները չգնային էլի կասեիք. «Բա դուք ինչ մարդ եք, բա մի հատ չեք գնում ձեր հայրենակիցներին տեսնելու, մենակ ձեր տաք աթոռներին նստած եք».... բայց հիմա էլ, որ գնացել են, ասում եք. «Բա խի գնացիք, որ...» Կայիֆ ազգ ենք չէ. անում են, ասում ենք. «Խի արին», չեն անում, ասում ենք. «Խի չարին»:

Ես ավելի քան վստահ եմ, որ շատ քիչ մարդ կցանկանար էտ ռիսկին դիմեր ու թողեր էս տաք-տաք տները ու գնար Սիրիա, որտեղ հաստատ կյանքի համար վտանգավոր է:
Էնպես, որ եթե ինչ որ առաջարկություն կամ դիտողություն ունեք, բա հելնեիք գնայի~~ք, բա մի խումբ էլ դուք կազմեիք գնայիք, բա մի հատ էլ բարեգործական հիմնադրամի հաշվին դուք էլ մի 10 հոգի կազմեիք ու գնայիք (հետո աշկներս կկոխեիք, ինչպես միշտ).... Չէ հա ձեր *անձին պետքա հազար տարի, ավելի լավ չի նստեք ստեղ ու ստատուս գրեք:

Է~Խ ԱԶԳ ԻՄ վերջն ենք մենք:

 

 

Անկախ Հայաստան