Ռուսները ոչ մեկին էլ չեն խաբել, այլ արել են այն ինչ պահանջում է իրենց երկի շահը:
Ես էլ լինեի ռուսների տեղակ կանեի ճիշտ նույն քայլերը: Ռուսաստանի համար թշնամական ռազմական ալյանս ՆԱՏՕ-ին ինչպես կարող էին թույլ տալ որ մոտենար իրենց սահմաններին:
Հարյուր անգամ գրել եմ որ մենք մեր թույլիկ տեղով Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի ստեղծեցինք, ինչ եք կարծում Ռուսաստանը այդքան հիմար պիտի լիներ ու չմտածեր իր շուրջը անվտանգության գոտի ստեղծելու մասին: Դա նույնիսկ հին հին դարերում չինացիներն են իմացել ու մի հսկա չինական պարիսպ են կառուցել իրենց երկրի շուրջը:
Չեմ հասկանում այն պրիմիտիվներին ովքեր կարծում են որ ռուսը անխելք հիմար է կամ էլ ալկաշ մեռնում է ու պիտի իր հսկա երկիրը մի շիշ արաղով փոխանակի ու տա խելոք Արևմուտքին:
Երեք հատ ժայռոտ կղզի գրավել են Ճապոնիայից մինչև հիմա չեն ուզում ետ վերադարձնեն, ինչ եք կարծում պիտի իր եվրոպական մասի կամ ասիական մասի անծայրածիր տարածքները գցեր ու փախներ այնտեղից հա՞:
New York Times-ի այս հոդվածի օրիգինալը չգտա: Սակայն կասեմ որ նրա վերնագիրը նույնպես սխալ է: Ռուսները ոչ մեկին էլ չեն խաբել, ստից բաներ մի գրեք: Ձեզ սուտ էշի տեղ եք դրել ու խաբված եք ձևանում: Ես որ միջազգային հարցերից հեռու մարդ եմ ինձ համար անսպասելի չէր ռուսների այս արածը: Մի տարի հա գրում եմ որ այսպես է լինելու: Իսկ դուք որ այդ հարցերի խորը գիտակներն եք չէիք սպասում հա՞ դեպքերի այս ընթացքին: Այ դուք հիմա հաստատ խաբում եք: Դուք լավ էլ գիտեիք ինչ է լինելու ու գիտակցված գնացիք երկու իրար հարազատ սլավոն ժողովուրդների թշնամացմանը: Ձեր սպասելիքները հետոն է, երբ պիտի հավաքեք այդ թշնամանքի պտուղները: Շատ հեռուն եք նայում: Ու հիմա նորից փորձում եք միջազգային հասարակությանը ապակողմնորոշել ձեր սպասելիքների մասով: Ձեր նպատակը շատ հեռուն է գնում, շատ շատ:

Կից նյութն' այստեղ

 

Համլետ Աբրահամյան