Կիլիկիո կաթողիկոսությունը գործում է այդ տարածաշրջանում և ավելի խորամուխ է խնդիրների մեջ ու սա չի նշանակում, որ Արամ Ա-ն պուպուշ է, Գարեգին Բ-ն ' քըխ.
Քեսաբի դեպքերի առիթով, ինչպես և ենթադրելի էր, ՀՀ-ում իրարամերժ արձագանքներ եղան: Ակտիվացան նաև սկանդալապաշտները. շատերն առանց խորամուխ լինելու երևույթների բովանդակության մեջ հեշտ ու հանգիստ էլի սկսեցին աջ ու ձախ մեղադրանքների տեղատարափ հղել ու անհարկի ու ոչ տեղին համեմատություններ անցկացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի միջև. թե Վեհափառը անտարբեր է ' քեսաբցիների հանդեպ, իսկ Կիլիկիո Կաթողիկոսը'սրտացավ... <>...Ասեմ բոլոր անտեղյակներին ու սկանդալապաշտներին, Մայր աթոռն իր չեղած ռեսուրսներից հազարավոր դոլլարներ է տրամադրել տուժած սիրիահայերին ու շարունակում է աջակցությունը, Մայր Աթոռի հոգևորականները շարունակում են Սիրիայում համախմբել տեղի հայերին: Ինչ վերաբերվում է Քեսաբի դեպքերը դատապարտելուն, կարելի էր ուղղակի տեղեկանալ, նոր մեծ-մեծ քննադատել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները ու տեքստը հրապարակվել է: Իսկ թե ինչու է Արամ Առաջինը ուղղակի առնչվում այս տարածաշրջանին( կարելի էր տրամաբանորեն ենթադրել)'Կիլիկիո կաթողիկոսությունը գործում է այս տարածաշրջանում և ավելի խորամուխ է խնդիրների մեջ ու սա չի նշանակում, որ Արամ Ա-ն պուպուշ է, Գարեգին Բ-ն ' քըխ. Մի' մոռացեք, որ միասնական եկեղեցի է, ու հիմա, երբ մեզ առավել քան պետք է ազգային միասնություն, մի' փորձեք անհարկի մտահոգվողի դիրք ընդունել ու մասնատել: Սա էլ դատապարտումի տեքստը, որը այդչափ կարևորել էին ձևապաշտ ու սկանդալապաշտ իմ հայրենակիցներից շատերը.
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ' Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ և դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայի կողմից: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Արամ Ա Կաթողիկոսին:
Քեսաբում ստեղծված կացության վերաբերյալ Նորին Սրբությունը հեռախոսազրույց է ունեցել նաև Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է իր աջակցությունը սիրիահայությանը' աղոթելով, որ խաղաղությունը վերահաստատվի Սիրիայի աստվածասեր ժողովրդի կյանքում, և տեղահանված ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները:
Հ. Գ. Մի գործ արեք, նոր մեղադրանքներ շաղ տվեք աջ ու ձախ...
Դիլանյան Զար