Քեսաբի վիճակը մտքիցս դուրս չի գալիս ու մտածում եմ, որ ինչ որ բան պետք է արվի ու պետք է արվի համակարգային ձևով: Սիրիա մեկնած մեր պատգամավորները պետք է նախ գնան հայկական բնակավայր (Եթե դա հնարավոր է) ու տեղում հանդես գան հայտարարությամբ, իսկ հայտարարությունը բնականաբար պետք է լինի հակաթուրքական, քանզի Թուրքիան է Քեսաբի վրա հարձակման հիմնական մեղավորը: Հայաստան վերադառնալուց հետո նրանք պետք նախ ԱԺ ում հանդես գան իրավիճակը ներկայացնող զեկույցով, այնուհետ՝ խորհրդարանական պատվիրակությւնները պետք է Սիրիայի հայաբնակ շրջանում կատարվածի մասին ելույթներով հանդես գան միջազգային այն կառույցներում, որտեղ նրանք ներկայացված են, տեղեկատվական դաշտում կարծում եմ, որ մեզ կօգնեն նաև ռուսական զլմ ները, քանիզ թուրքերը խնդիրներ են ստեղծում նաև Ղրիմում ու այս համատեքստում թուրքերի վայրագությունները Սիրիայում կարող է օգտագործվել նաև ռուսների կողմից: Ասելիքս այն է, որ Սիրա մեկնած պատգամավորները պետք է շատ ակտիվ լինեն, քանի որ այդ ակտիվությունից է կախված, թե հետագայում ինչպես կընկալի հայերի հանդեպ կատարվածը միջազգայի հանրությունը: Որպես եզրափակում ասեմ նաև, որ չնայած պատգամավորներ գործուղելը դիվանագիտական առումով ճիշտ քայլ է և նրանք կարող են որոշակի դիվիդենտներ բերել հայկական դիվանագիտությանը, բայց շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հայերի անվտանգությունը պետք ապահովի տեղի հայերից կազմված զինված ջոկատները, որը ստեղծմանը, կարծում եմ, դեմ չի լինի նաև սիրիական կառավարությունը: Մենք նման փորձ ունենք՝ 1982թ Բեյրութ:
Զոհրապ Եգանյան