Գիտե՞ք, Քեսսաբի ու Ուկրաինայի դեպքերը մեզ շատ կոնկրետ դաս պետք է հանդիսանան՝ արդեն մեր իսկ խնդիրների դեմ պայքարելու համար: Ու կա այդպիսի մի խնդիր, որը առայժմ լատենտ կարգավիճակում է ու սուր չի արտահայտվում, բայց դա բացառապես նրանից է, որ համապատասխան իրավիճակ չի ստեղծվում: Մեր ժողովուրդը հիմա հոգեբանորեն պատրաստ չի պատերազմելու, կռվելու, կյանքըը գիտակցված ռիսկի ենթարկելու հանուն իր ազգի ու երկրի ու դա շատ վատ ա:

Նայեք ու տեսեք, թե Ուկրաինայում ինչ եղավ: 40 միլլիոնաննոց երկրում պարզվեց, որ կա մի 20 միլլիոն ինտերնետային պատրիոտ, ով պատրաստ էր պիղծ մոսկալներին մաչիտ անել ֆեյսբուքում ու համացանցում, բայց ընդհանրապես պատրաստ չի զենքը ձեռքն առնել ու նույն մոսկալի դեմ ռեալ կյանքում կանգնել: Որովհետև հոգեբանորեն պատրաստ չէին իրենց գիտակցված ռիսկի ենթարկել՝ անգամ սեփական երկրի սահմանները պաշտպանելու հարցում:

Հիմա հիշենք նույն Քեսսաբի պատմությունը, երբ իրավիճակն այնքան սուր էր, որ Արամ Ա կաթողիկոսն անգամ կոչ արեց, որպեսզի Սիրիայում գործող հայկական ջոկատները տարբեր ծայրերից գան ու Քեսսաբ պահեն: Ու սա այն դեպքում, որ Քեսսաբի մի քանի հազարանոց հայ բնակչությունից ՀԱՍՏԱՏ կարելի էր մի քանի հարյուր հոգանոց կամավորական ջոկատներ կազմել...

Նույնն էլ Հայաստանում եմ նկատում: իհարկե, մեր հասարակությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ավելի միլիտարիզացված ու դուխով ա, իսկ 2012-ի դիվերսիաների ժամանակ, երբ մեկ մազ էր մնում պատերազմին, հազարավոր մարդիկ զաննգեցին ՊՆ ու իրենց զինկոմիսարիատներ՝ պատրաստակամություն հայտնելով միանգամից զորակոչվել, բայց դրա կարիքը չէղավ:

Հիմա ես շոկային բան գուցե ասեմ, հատկապես սենտիմենտալ օրիորդների համար: այս միտքը առաջին անգամ չի, որ հնչեցնում եմ, բայց այն կարևոր է ու պետք է պետական մակկարդակով ու աստիճանաբար ներարկվի մեր հասարակության մեջ: Պատերազմը ոչ միայն հնարավոր է, այլև ամենայն հավանականությամբ անխուսափելի է ու մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք դրան: Ընդ որում, մենք ոչ միայն հոգեբանորեն պետք է պատրաստ լինենք դրան, այլ պետք է հոգգեբանորեն պատրաստ լինենք, որ մենք ոչ թե պաշտպանվողն ենք լինելու, այլ հարձակվողը: Այդ միտքը կարելի ա մարսել՝ ելնելով պրագմատիզմից, որն այս իրավիճակում կայանում ա նրանում, որ մերինի պես փոքր աշխարհագրական տարածաշրջանում ով հարձակվի, ավելի քիչ կկորուստներ կկրի ու ավելի մեծ շանսեր կունենա հաղթելու համար, կամ էլ ինչ որ պաթոսային ռոմանտիզմի հաբով կարելի է մարսել՝ ա լյա, մենք մեր պապենական հողերը ավելի արդյուաննվետորեն կբերենք, եթե ինքներս գնանք դրանց հետևից, ոչ թե սպասենք, որ գան եղածը վերցնելու ու չկարողանան դա անել, մենք էլ հետո միայն կգնանք: Էհ էլ ինչի՞ ենք սպասում որ իրենք գան, եթե սենց թե նենց մտքներիս կա գնալը...

Ամեն դեպքում, պետք է մարդել այդ պարզ փաստերը. մենք պատերազմի մեջ ենք, պատերազմն ամենայն հվանականությամբ զուտ ժամանակի հարց է, պատերազմում ավելի էժան գին է վճարելու նա՝ ով առաջինը հարվածի, մենք պետք է դադարենք պաշտպանվել ու սկսենք հետ վերցնել ժամանակին կորցրածը ու հա՛, մենք անմահ չենք ու շատերը կարող են ընկնել, բայց այսքանը չանելու դեպքում, էլ ավելի շատերը կընկնեն, կամ էլ Քեսաբի հայերի պես փապստական կդառնան:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան