Արցախբանկ = 1000դր+հավատարիմ գործընկեր
Չեմ կարծում թե Արցախբանկը կապ ունի արցախցիների հետ և չեմ ցանկանա որ բարձրացրածս հարցը քննադատվի ղարաբաղցիների դեմ:երևանի Արցախբանկից Ղարաբաղ Մարտունու մասնաճյուղ ինձ փոխանցել են 15.000 դրամ:Գնացի ստանալու –բանկում կապ չկա մի քիչ ուշ եկեք,2 ժամ հետո էլի կապ չկա ու այդպես ամբողջ օրը:Հաջորդ օրը ետ եկա Երևան:Մտանք Կիևյան մասնաճյուղ որտեղից ուղարկել էին:
-Բարև ձեզ,մենք գումար ենք ուղարկել Ղարաբաղ,այնտեղ ով պետք է ստանար ետ է եկել ու չի ստացել ձեր իսկ բանկում կապ չլինելու պատճառով,ցանկանում ենք ետ վերցնենք մեր գումարը:
-Բարև ձեզ,ձեր գումարը ձեզ ետ վերադարձնելու համար դուք պետք է մեզ (ԲԱՆԿԻՆ) 1000 դրամ տաք:
-Այսինքն??Կասեք պատճառը:Մենք մեր տված գումարն ենք ետ ուզում:
-Ձեր տրված գումարը հասել է Ղարաբաղ և մեր պայմաններն այդպիսինն են:Կմուծեք 1000 դրամ ետ կտանք չեք մուծի չենք կարող տալ:
Այդ օրը շատ զայրացած դուրս եկանք բանկից:Մի ամբողջ շաբաթ զանգահարեցի բանկի հեռախոսահամարին չնայած չզարմացա բայց վերցնող չկար:Երկուշաբթի օրը մտանք մուծեցինք ( օրինական ) բայց առանց պատճառի պահանջվող 1000 Դրամը և ստացանք պատասխան
-Մենք Ղարաբաղից այդ գումարը ետ կպահանջենք մոտ մեկ ժամից կարող եք գալ ստանալ ձեր գումարը:Շատ զարմացանք որ մեկ ժամից Ղարաբաղից Երևան գումար է հասնելու բայց դե…Մեկ ժամից եկանք բանկը արդեն փակ էր:Ես խնդրեցի կանչել կառավարիչին:
-Լսում եմ ձեզ,ինչ խնդիր կա
-մենք նման խնդիր ունենք …
-Ես նման հարցերից տեղյակ չեմ առավոտը կգաք կճշտեմ կպատասխանեմ
Դե հիմա արի ու մեր բանկերին վստահի:Ամբողջ օրը գովազդ մեր բանկը լավնա կամ փոխանցեք գումարներ լավ պայմաններով…Գումար ես փոխանցում,իրենց իսկ պատճառով չես կարողանում ստանալ հետո էլ գումար տալիս որ քո հալալ քրտինքով աշխատած գումարը խնդրես ետ վերադարձնեն:Ահա թե ինչն է պատճառը որ Հայաստանում սնկի նման բանկեր են աճում և բանկերում էլ ժողովրդի են չեղած փողերն էլ իրենց հնարած օրենքներով կորզում են:Թալան թալան մինչև վերջ:Ինչպես մեր մեծերն են ասում –ԹԱԼԱՆՏՈՌԳ:
Հրայր Ասլանյան