Քեսապն, անկասկած, մի նոր դրամա է և նաև մտահանգումների, դատողությունների, ռեֆլեքսիաների հիմք պետք է դառնա:

Ի վերջո մեր գոյության հիմքերին է վերաբերում խնդիրը ու նաև հենց նման ճգնաժամային իրավիճակներն են հասկանալի դարձնում այն ճշմարտությունը, որ մեր՝ որպես ինքնակազմակերպված ու պետություն ստեղծած հանրություն, խնդիրներն ու նպատակները մեկ անգամ ձևակերպված ու քարացած մի բան չեն, այլ՝ անընդհատ ձևակերպման ու վերաձևակերպման կարիք ունեցող հասկացություններ ու դրանցից բխող պրակտիկաներ:

Հանգստացնող մի բան կա այս իրավիճակում՝ պետության ու հանրության արձագանքները ռելևանտ էին իրավիճակին:
Հա, հիսթերիա, իրավիճակը խմբակային շահերի տեսնկյունից շահագործելու փորձեր նույնպես կային ու դեռ կլինեն: Բայց ռելևանտության ընդհանուր ֆոնին հեշտ է հիսթերիկը ճանաչել որպես հիսթերիկ (այլ ձևակերպումներ չեմ ուզում տալ) ու այդպես էլ անվանել... Խմբակային շահամոլությունը ճանաչել որպես խմբակային/կուսակցական շահամոլություն ու անվանել այդպես...

«Հասունության վկայական» ստանալու ժամանակը մոտենում է, հը՞