ԱՄՆ-ի ճնշումը Ռուսաստանի վրա գնալով մեծանում է ու մեծ հավանականություն կա, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը կդիմի արդեն լավ փորձարկված քայլի՝ ընդդեմ Ռուսաստանի, այն է՝ նավթի ու գազի գների կտրուկ իջեցում: Սա իրոք հավանական տարբերակ է ու առաջին հայացքից թվում է, որ դա ճակատագրական հարված կարող է դառնալ ռուսների համար: Այդպե՞ս է դա արդյոք և որքանո՞վ է Ռուսաստանն իրականում զգայուն նման պատժամիջոցների հանդեպ:
Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ հնարավոր պատժամիջոցների պատրվակով սպեկուլյատիվ թանկ գներով վաճառվում են նավթային ֆյուչերսները (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%8C%D1%8E%D1%87%D0%B5%D1%80%D1%81%D1%8B), բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ը ցանկացած պահի չի կարող շեշտակիորեն նվազեցնել նավթի գինը: Դա անելու համար նա կարող է պայմանավորվել պարսից ծոցի իր դաշնակիցների ու հատկապես Սաուդյան Արաբիայի հետ, կամ էլ անգամ նման նեղություն չքաշի, այլ բացի իր ռեզերվներն ու կոնսերվացված հանքահորերը ու հանգիստ իջենել նավթի գները մինչև 75-80 դոլարի և սա այն դեպքում, երբ ռուսական բյուջեի կատարողականը նախատեսել է, որ նավթի գինը լինելու է առնվազն 105 դոլար...
Թվում է թե վերջ, ռուսները կարող են հիմիկվանից կապիտուլյացիա հայտարարել, որովհետև իրենց տնտեսությանը մահացու վտանգ է սպառնում: Ու շատ սխալ է թվում, որովհետև ռուսաստանի տնտեսության իրական մահացու վտանգը հենց հավերժ հումքային լծորդի կարգավիճակում լինելն է: Նավթաքազային ներարկիչի վրա նստելով ցանկացած երկիր աստիճանաբար զրկվում է իր դիվերսիֆիկացված տնտեսությունից, որովհետև էներգակիրների ու հումքի առևտրով ավելի մեծ եկամտաբերություն ես ունենում ու ավելի արագ և կորցննում ես ստիմուլը նույն արդյունաբերությունը ու ռեալ էկոնոմիկայի այլ ոլորտները զարգացնելու համար:
Իրականում, որքան էլ դա տարօրինակ հնչի, Ռուսաստանին նավթա-գազային ասեղից կտրելու համար հենց նման մի բան էլ պետք է՝ հումքի գների էական նվազում, որը կբերի տնտեսության վերադասավորման ու այլ ճյուղերի զարգացման՝ պայմանով, որ Ռուսաստանում կգտնվի բավարար քանակությամբ քաղաքական կամք ու պոտենցիալ: Ամեն դեպքում, հարցը մնում է օրակարգային. եթե ռուսաստանն ուզում է լինել գերտերություն ու անկախ, նա պետք է հնարավորինս նվազեցնի իր կախվածությունը հումքային ասեղից: Դա թմրամոլության պես մի բան է, իսկ թմրամոլին բուժում են ոչ թե երկար լեկցիաներ կարդալով՝ թմրամոլության վտանգների ու վնասակարության մասին, այլ ասեղից ու թմրանյութերից կատեգորիկ մեկուսացնելով: Սկզբում թմրամոլի մոտ սկսվում է «լոմկա», բայց եթե օրգանիզմն ունենում է բավարար ռեսուրս, այն հաղթահարում է այդ լոմկան ու աստիճանաբար սկսում է ապաքինվել: Պրոցեսսը շատ դաժան ու ցավոտ է, բայց ամեն դեպքում ավելի լավ է, քան թմրանյութերից վաղ թե ուշ մահանալը:
Բացի դրանից, ինչ որ հաշվի չենք առնում, որ Ռուսաստանն էլ պատասխան քայլերի է ունակ ու հիրավի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռոււսաստանի ավանդական խոցելիկետերը կարող են դառնալ նրա առավելությունը: Նախ, այս պատժամիջոցային մթնոլորտը բերել է նրան, որ երկրից դուրս է գալիս արտասահմանյան կապիտալը, բայց երկիր է սկում վերադառնալ ժամանակին հենց ռուսաստանում կուտակված ու արտասահման դուրս հանված միլլիադավոր դոլարներ կազմող կապիտալը: Օլիգարխներն ու գործարարները վախենում են, որ իրենց բիզնեսներն ու հաշվեհամարները կարող են կորչել դրսում և ավելի ապահով է դրանք բերել հետ:
Բացի դրանից, այսքան տարի ԱՄՆ-ի ունեցած ազդեցության հիմնական լծակներից մեկը Ռուսաստանի վրա հենց այն փաստն էր, որ ռուսական տնտեսա-քաղաքական էլիտայի ունեցվածքն ու բանկային հաշիվների զգալի մասը գտնվում էր իրեննց հասանելիության գոտում: Բժեզինսկին անգամ ասել էր, որ ռուսները կարող են ունենալ որքան ասես միջմայրցամաքային միջուկային հրթիռներ, քանի դեռ ռուսների վերնախավին պատկանող կես տրիլլիոն դոլարը իրենց բանկերում է ռուսաստանը ոչինչ անել չի կարող:
Իսկ հիմա եկեք նույն հարցին նայենք այլ տեսակետից: Ասենք թե ԱՄՆ-ը գնում է չոր տնտեսական պատժամիջոցների ու բացի նավթի գին գցելուց ու այլ մակրոտնտեսական փոփոխություններ անելուց, նաև բռնագանձում կամ կալանք է դնում չինովնիկների ու օլիգարխների կողմից թալանված և դուրս հանված միլլիարդավոր դոլարների վրա, ի՞նչ է այյդ ժամանակ կորցնում Ռուսաստանը: Վերևը արդեն գրեցի, որ մակրոտնտեսական փոփոխությունները կարող են բերել տնտեսության զարգացման ու դիվերսիֆիկացման, իսկ այ օլիգարխների հաշիվների կորուստը կլինի օլիգարխների կորուստը, այլ ոչ թե Ռուսաստանի: ռուսաստանն այսպես, թե այնպես կորցրել է այդ փողերը ու տարբերություն չկա, թե սեփական օլիգա՞րխդ է գռփել ու երկրից հանել դրանք, թե՞ աշխարհաքաղաքական հակառակորդդ:
Դե հիմա եկեք անցնենք հաջորդ քայլին՝ Ռուսաստանի պատասխան գործողություններին: Նախ, Ռուսաստանը նոր չէ, որ սկսել է աստիճանաբար տնտեսական վեկտորը արևմուտքից՝ դեպի արևելք փոխել: Ի վերջո, Ամերիկյան շուկան, որի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է, եթե չեմ սխավում, տարեկան մոտ 40 մլդ դոլար և Եվրոպական շուկան՝ որի հետ ունեցած ապրանքաշրջանառությունը ավելի քան կես տռիլլիոն դոլար է կազմում, միակ շուկաները չեն աշխարհում ու մենակ Չինաստանն ու Հնդկաստանը միջնաժամկետ հեռանկարում կարող են կոմպենսացնել այդ բացը, որ կգոյանա, եթե ռուսաստանը հրաժարվի Արևմուտքի շուկայից, կամ Արևմուտքը հրաժարվի Ռուսաստանից:
Բացի դրանից, նման ագրեսից պատժամիջոցները արվում են ոչ թե մադագասկարի, ոչ էլ անգամ Իրանի դեմ, այլ անկանխատեսելի ու գոնե միջուկային առումով ամենահզոր երկու երկրներից մեկի հանդեպ: Ո՞վ է ասել, որ զայրացած Պուտինը չի որոշի օրինակ պետականացնել նույն ամերիկա-եվրոպական վերազգային կորպորացիաների կապիտալը, որոնք գտնվում են Ռուսաստանում ու ամենևին էլ քիչ թիվ չեն կազմում...
Հասկանո՞ւմ եք, ինչպես նշեցի, եթե Պրոխորովը կորցնի իր հաշիվները Շվեյցարիայում ու լոնդոնում, դա Պրոխորովի խնդիրը կլինի, բայց ոչ Ռուսաստանի, իսկ այ եթե Շելլ կոնցերնը զրկվի Ռուսաստանի նավդաարդյունաբերությունում ունեցած իր բազմամիլլիարդանոց ակտիվներից, ապա դա արդեն կլինի ԱՄՆ-ի խնդիրը, որովհետև պանիկա կառաջացնի բորսաներում, որոնցից այքան կախված է ԱՄՆ-ի տնտեսությունը ու մեծ հաշվով կզրոյացնի բոլոր այն տնտեսական ձեռքբերումները, որոնց ԱՄՆ-ը և Արևմուտքը հասել էին վերջին 30 տարիների ընթացքում:
Այլ հարց է, թե արդյո՞ք Պուտինին կհերիքի քաղաքական կամք՝ նման սիմետրիկ պատասխան տալու համար և արդյո՞ք նրա վարկանիշը ու կողմնակիցների թիվը բավարար կլինեն, որպեսզի կոմպենսացնեն աստիճանաբար թշնամացող ու իր ակտիվներից զրկվող ռուսաստանյան էլիտայի հետ առճակատումից հաղթող դուրս գալու համար:
Ու վերջապես, զուտ սոցիալ-հոգեբանական ասպեկտի մասին էլ եկեք խոսենք: Պարզ է, որ Ռուսաստանն էլ կարող է խիստ ցավագին հարված հասցնել ամերիկյան և հատկապես եվրոպական տնտեսություններին, իսկ վերջիններս էլ կարող են Ռուսաստանին «ցավացնել», բայց Ռուսաստանում կա ևս մի խոցելի կետ, որը որպես առավելություն կարող է ծառռայել նման ճգնաժամային պայմաններում. ռուսաստանի ու առհասարակ՝ հետխորհրդային երկրների բնակչությունը ցածր կենսամակարդակում ապրելու փորձ ունի ու շատ դեպքերում այդ փորձը ընթացիկ է, իսկ այ դյուսելդորֆում ապրող գերմանացին, մադրիդում ապրող իսպանացին, լոնդոնում ապրող անգլիացին, Նյու Յորքում ապրող ամերիկացին՝ չունի, համենայն դեպս միջին ստատիստիկական մակարդակով ու այն մասշտաբների, որոնք կարող են տեղ գտնել: Եթե կենսամակարդակը սկսի ընկնել, ապա ռուսական պետությունը ավելի կայուն ու կուռ կլինի հավանական ցնցումների առումով, քան Արևմուտքը, որը կարող է բերել շատ լուրջ սոցիալական պայթյունների զարգացած արևմտյան երկրներում...
Հասկանալի է, որ այս ամենը շատ հիպոթետիկ մակարդակով է ու ես աքսիոմատիկ պնդումներ չեմ անում, գուցե անգամ չափից ավել լավատեսորեն եմ տրամադրված Ռուսաստանի հնարավորությունների ու պոտենցիալի նկատմամբմ, բայց վստահաբար կարող եմ պնդել, որ տեսականորեն այս ամենն էլ հավանական է և ամեն ինչ կախված է կողմերի վճռականությունից, արկածախնդրությունից և քաղաքական կամքից:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան