Քեսապի և, առհասարակ, Սիրիայի հայ բնակչությունը կրել ու կրում ա նույն զրկանքները, ինչ Սիրիայի ողջ խաղաղ բնակչությունը: Տեղի ունեցող պատերազմը, կամ, ավելի ճիշտ, ահաբեկչական գործողությունները դուրս են վերահսկողությունից ու կրում են քաոսային բնույթ: Նման իրավիճակում Հայաստանը պաշտոնական մակարդակով պիտի դիմեր սիրիահայ համայնքին ու նրանց անվտանգ Հայաստան ներգաղթեցնելու ուղիներ մշակեր' գոնե ժամանակավորապես կացարան տրամադրելու նպատակով: Բայց, բնականաբար, ներկայիս ՀՀ իշխանություններից նման սպասելիքներ ունենալը, մեղմ ասած, միամտություն ա... իսկ հայ ժողովուրդը, ինչպես միշտ, ստանձնում ա ողբացողի իր դարավոր դերը:

 

 

Հարութ Ուլոյան