Հայ ժողովուրդը, դեգերելով պատմության ամենադաժան քառուղիներում, մշտապես ենթարկվել պառակտումների, բարբարոսական ասպատակությունների՝ ապրելով նաև եղեռն և ցեղասպանություն:
20-րդ դարում, երբ մեր ժողովուրդը տեսավ մարդկության պատմության ամենադաժան ցեղասպանություններից մեկը, եթե ոչ ամենադաժանը, և իր փրկությունը կարծես գտավ՝ մտնելով ԽՍՀՄ կազմի մեջ և պահպանեց իր գոյությունը: Սակայն մենք այսօր այլևս չունենք ԽՍՀՄ, և մենք կրտսեր սերնդին հաճախ օրինակ ենք բերում, թե ի՞նչ թռիչք կարող էր ունենալ մեր ժողովուրդը սոցիալիզմի շրջանում: Բժշկությունը անվճար էր, ուսումը՝ պարտադիր, ուսման որակը՝ բոլորս ենք հիշում: Ո՞վ էր մտածում, թե ձմեռ կգա, ցուրտ կլինի. գազը բոլ-բոլ էր, մարդիկ ապրում էին տաք պայմաններում, իսկ հիմա…
Երևի թե, մեր ժողովուրդը այդպիսի սխալ դեռ չէր գործել, ինչպես արեց Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ ընտրելու ժամանակ: Հավատացինք տված խոստումներին՝ և ինքներս մեր ձեռքով քանդեցինք մեր տները: Կյանքը դժոխքէ դարձել, առաջ առոք-փառոք շրջում էինք միությունով մեկ, գրեթե անվճար լինում արտասահմանում և ուրախ վերադառնում էինք մեր տները:
Այսօրվա այս ծանր վիճակից դուրս գալու միայն մի ելք կա՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ կայացում: Հայսատան աշխարհն այսօր ապրում է թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջաններից մեկը, հուսահատությունից հույս տանող ժամանակաշրջանը: Մենք այսօր թակում ենք Մաքսային միության դուռը՝ հույս ունենալով, որ կկայանա մի միություն, որը մեզ կուղեկցի դեպի ԽՍՀՄ և հետադարձ հայացք կգցի ԽՍՀՄ-ի վրա, և մեր ժողովուրդը կրկին կապրի իր լավագույն տարիները: Փա՜ռք բոլոր նրանց, ովքեր գիտակցում են նոր միության կայացումը, և անում են հնարավորը՝ դրա կայացման համար:

 

 

Ռոբերտ Ահարոնյան