Մեր ցավը մեր խնդիրներն են:
ա) Ինչպե՞ս է վարվելու Հայաստանը Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցում:
բ) Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ Սարգսյան-Ալիև մի քանի օրից Հաագայում սպասվող հանդիպման ժամանակ: Երբ Ղարաբաղում «կա» Զորի Բալայան, որին նախորդ օրն արդեն իսկ ձայնակցում էին որոշ վաստակ ունեցող գեներալներ' Ղարաբաղը Ղրիմի օրինակով «ռուսիֆիկացնելու» մասով:
Դե գոնե այս պահի համար արձանագրենք. Հայաստանն առայժմ կարողանում է մանևրել: Որքա՞ն երկար այդպես «կտոկա», ինչ հանգուցալուծմամբ, դժվար է ասել: Սակայն ջանքը կա, ինչն էլ ամենակարևորն է, մնացածը, ինչպես ասացինք, երկնքում է լուծվում:
Հայաստանյան իշխանություններն այսօր ևս դասական վերաբաշխման մեխանիզմով են առաջ շարժվում. Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ, ասում, որ ինքնորոշման հենքի վրա տեղի ունեցավ Ղրիմի «դեպքը», ասում, որ Ռուսաստանը ԵԱՀԿ «կազմի» մեջ է, ու լավ է, որ երեք համանախագահներով խաղաղ ճանապարհով ցանկանում եք Ղարաբաղի խնդրի կարգավորմանը հասնել. ասել է' Ղարաբաղը չի կարող մտնել Ռուսաստանի կազմի մեջ, որովհետև երեք համանախագահները հաստատ դա չեն ցանկանա:
Իր հերթին Ղարաբաղը Ղրիմի ինքնորոշման մասին բարձրաձայն հայտարարություն է տարածում, ողջույնի նշաններ հղում, որ Ադրբեջանը, Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, խելքը գլուխը հավաքի:
Էդվարդ Նալբանդյանն անչափ հավասարակշռված, ոչինչ չասող հայտարարություն է անում, հասկացնելով մեր զուսպ մոտեցումը գործընթացներին:
Դե, վարչապետն էլ Աշոտյանի հետ մեկնում է Բրյուսել' հավասարակշռելու քաղաքական իրավիճակը' արևմտյան ուղղությամբ:
Հուսանք, որ հետայսու ևս Աստծո ողորմածությունն ու գրագետ խաղը մեզ չեն լք

 

 

Կից նյութն՝ այստեղ

 

Կարմեն Դավթյան