2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները: Աշխատողները ստիպված են ամսական իրենց կուտակային հաշվին ներդնել աշխատավարձի 5%-ը: Մենք պատրաստվում ենք մեր բողոքն արտահայտել կենսաթոշակային բարեփոխման, այդ թվում՝ համընդհանուր պարտադրանքի ու ճնշման դեմ: Այս պայքարը բացառապես սոցիալ-տնտեսական և իրավական հարց է: Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բազմաթիվ բողոք-ակցիաներ են կազմակերպվել երիտասարդների կողմից: Չնայած մեզանից շատերը մասնակցել են նախորդ ակցիաներին, սակայն այսօրվանից մենք միանում ենք նրանց, քանի որ նրանց նման դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Բոլորին կոչ եմ անում մարտի 22-ին, ժամը 14:00 հավաքվել Ազատության հրապարակում, մասնակցել բողոք-ակցիային և պայքարել մեր իրավունքների համար:

 

 

Աղվան Պողոսյան