ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՕՐԵՆՔՈՒՄ
----------------------------------------------------------------------
Եվս մեկ օրինակ, որը հստակ ցուցադրում է, թե ինչպես է սեփականության իրավունքի սահմանդրաիրավական նորմը գնդակահարվում Պարտադիր կուտակայինի օրենքում...
<<Կուտակային կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի 60.1 հոդվածի համաձայն' մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ' նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում' մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.
1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) մասնակիցը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ:
Փաստորեն, օրենքը մարդուն թույլ է տալիս իր կուտակած սեփական միջոցներից օգտվել միայն ծայրահեղ անբարենպաստ վիճակներում, երբ մարդը գտնվում է կյանքի ու մահվան արանքում: Ու դա այն դեպքում, երբ երկրի հիմնական օրենքը' Սահմանադրությունը տառացի սահմանում է, որ ,,Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը,, (հոդված 31):
Դե, ինչ արած, ՄԻԳՈՒՑԵ ԵՐԿԽՈՍՎԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ու նա թիմի հետ, տեսնենք' ինչ ? են առաջարկում մեծարգո այրերը կամ, որ նույնն է' ինչ ? են հուշում աստղերը...
Գևորգ Պետրոսյան