Մուրալիդհարան Ալագարը զբաղվում է թե՛ լուսանկարչությամբ, թե՛ գեղանկարչությամբ: Իր աշխատանքային գործունեության սկզբնական շրջանում նա բացառապես գեղանկարներ էր նկարում: Այդ ժամանակ նա չէր ընկալում լուսանկարչությունը որպես արվեստի ճյուղ: Հետագայում նա փոխեց իր վերաբերմունքը լուսանկարչության նկատմամբ, և ներկայումս գրեթե հավասար ժամանակ է հատկացնում գեղանկարչությանն ու լուսանկարչությանը: Ալագարը հատկապես շատ է սիրում դիմանկարներ նկարել: Նա հատուկ լուսավորություն է հաղորդում իր լուսանկարներին՝ դրանց բանաստեղծականությունն ընդգծելու համար: Հարցազրույցներից մեկի ժամանակ այս շնորհալի նկարիչն ասել է.
- Ես վառ գույների սիրահար եմ: Վերջերս հայտնաբերել եմ, որ ամպերին նայելիս ինձ վրա թեթևության զգացում է իջնում: Ես հաճախ եմ ամպերի ֆոնին բնապատկերներ նկարում: Ես մեծ հաճույք եմ ստանում տաճարներ և ճարտարապետական այլ կոթողներ լուսանկարելիս: Վերջերս հետաքրքրվում եմ նաև մակրոլուսանկարչությամբ, սակայն դեռևս չեմ սկսել լրջորեն զբաղվել դրանով:
Ալագարն ունի նաև ճանապարհորդական լուսանկարների շարք: Նա յուրացրել է լուսանկարչության բազում նրբություններ՝ այլ լուսանկարիչների հետ շփումների միջոցով: Փորձի փոխանակումը թույլ է տվել նրան կատարելագործել իր լուսանկարչական տեխնիկան: Ստորև ներկայացված է Ալագարի ճանապարհորդական լուսանկարների շարքը: Հուսով ենք, որ այն Ձեզ դուր կգա: