Սեռական նախընտրության խանգարումները բնորոշվում են սեռական հակման օբյեկտի կամ սեռական ցանկության իրականացման ձևի յուրահատկությամբ, տարօրինակությամբ։ Այս վարքաձևերն անվանում են պարաֆիլիա, բայց ոչ այլասերում, քանի որ վերջինս ենթադրում է բնության և սոցիալական նորմերի խախտում, մինչդեռ ոչ բոլոր պարաֆիլիաներն են խախտում սոցիալական նորմերը և առավել ևս՝ համարվում հիվանդություն։ Բայց դրանց գոյությունն ակնհայտորեն անհանգստացնում է ոչ միայն տվյալ պարաֆիլիան կրողին, այլ նաև շրջապատին կարող է տհաճ զգացողություններ պատճառել։ Սեռական նախընտրության խանգարումները, սովորաբար, անհատին չեն անհանգստացնում, և այդ է պատճառը, որ նրանք հազվադեպ են դիմում բժշկի։ Ըստ վիճակագրական տվյալների' տարեկան մինչև 16 տարեկան երեխաների 10-20%-ը դառնում են մանկապիղծների, հասուն կանանց 20%-ը՝ էքսհիբիցիոնիստների և վուայերիստների զոհը։ Սադոմազոխիզմի տարածվածության մասին հավաստի տվյալներ չկան։ Սադիզմի դեպքերը, սովորաբար, հայտնի են դառնում բռնաբարությունից կամ սպանությունից հետո։ Ֆետիշիստները և տրանսվիստիտները հազվադեպ են հայտնվում օրենքի դաշտում։ Պարաֆիլիաների ախտաբանական դրսևորումներն ի հայտ են գալիս 15-25 տարեկանում, որից հետո խանգարումների հաճախականությունն աստիճանաբար նվազում է։

1. Պարցիալիզմ

Այս հիվանդության առկայության դեպքում մարդն առավելագույնս բարձր մակարդակի գրգռվածություն է տածում զուգընկերոջ մարմնի ոչ սեքսուալ հատվածների նկատմամբ և ցանկություն ունենում դիպչելու դրանց:

paraphilia01 Необычные сексуальные пристрастия

2. Կլիզմոֆիլիա

Սովորական հոգնայից մարդ կարող է անասելի հաճույք ստանալ, սակայն կլիզմոֆիլիա հիվանդությունով տառապող մարդիկ մեծագույն հաճույք են ստանում, երբ հեղուկն իրենց ուղիղ աղիքն է լցվում:

 

paraphilia02 Необычные сексуальные пристрастия

3. Մազոխիզմը

Մազոխիստը սեռական հաճույք է ստանում ցավի, նվաստացման և ստրկացման միջոցով: Ըստ «Sex Research» Only հետազոտական ամսագրի հարցումների մազոխիստների վեց տոկոսը համարում Մազոխիզմը սեռական շեղում, և ցանկանում է փոխել իր սեռական վարքագիծը:

paraphilia03 Необычные сексуальные пристрастия

4. Ուրոֆիլիա

Ուրոֆիլիան սեռական գրգռվածություն է մեզի միջոցով: Սերտորեն կապված է մազոխիզմի հետ: Այս մարդիկ ոգեշնչվում են այն փաստից, որ ինչ-որ մեկը միզում է նրան վրա, կամ ինքն է միզում ինչ-որ մեկի վրա:

paraphilia04 Необычные сексуальные пристрастия

5. Հեռախոսավար

Մարդը կատարում է հեռախոսազանգեր և սկսում է պատմել ինչ-որ սեքսուալ պատմություն իր մասին, պատահում է, որ նույնիսկ պատմությունը չի համապատասխանում իրականությանը, և առաջարկում է միանալ ինտիմ-զրույցին:

paraphilia05 Необычные сексуальные пристрастия

6. Պլյուշոֆիլիա

Փափուկ խաղալիքների և փափուկ հանդերձանքով մարդկան նկատմամբ սեքսուալ հակման դրսևորում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Պլյուշոֆիլիայով տառապողները տղամարդիկ են:

paraphilia06 Необычные сексуальные пристрастия

7. Դակրայֆիլիա

Դակրայֆիլիան զուգընկերոջ արցունքներից ու լացելուց սեռական բավարարվածություն ստանալու դրսևորում է:

paraphilia07 Необычные сексуальные пристрастия

8. Ֆետիշիզմ՝

Այս հիվանդությունը սեռական բավարարում է հակառակ սեռի ինտիմ բնույթի զգեստների և իրերի միջոցով: Որպես կանոն' սեքսուալ ֆետիշիզմը ներառում է ոչ միայն աննորմալ հակում դեպի անշունչ առարկաներ կամ մարմնի մասեր, այլև դրանց հետ որոշակի գործողություններ կատարելու ցանկություն. ֆետիշիստը, ստանալով իր երանելի առարկան, կարող է այն հոտոտել, լիզել, շոյել, կծել և անգամ փորձել ուտել:

paraphilia08 Необычные сексуальные пристрастия

9. Տրոյլիզ

Սեռական գրգռվածություն, որը հաճույք է ստանում ուրիշների սեռական խաղերը տեսնելու. սա կարող է նաև ներառել խմբակային սեքսը:

paraphilia09 Необычные сексуальные пристрастия

10. Ակրոտոմոֆիլիան

Սեռական հետաքրքրություն է հաշմանդամների նկատմամբ: Որքան էլ տարօրինակ է, բայց սեռական հետաքրքրության արտացոլվում է, ոչ թե տվյալ մարդու նկատմամբ, այլ նրա անդամահատված մարմնի մասերի նկատմամբ: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ հեռացրել են իրենց առողջ վերջույթներն այն բանի համար, որպեսզի բավարարեն իրենց սեռական ցանկությունները:

paraphilia10 Необычные сексуальные пристрастия