Ուկրաինայում հիմա ոնց որ 88 թիվը լինի: Տրամադրությունները անկախացող Հայաստանի ու Ղրիմ կորցրած ուկրաինայում բավականին նման են: Երեկ փորձեցի պատահական ուկրաինացիների հետ զրուցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պարզել, թե ինչ են նրանք մտածում ու զգում:
Ասեմ, որ Կիևն այդ առումով շատ կոլորիտային ու հետաքրքիր քաղաք է: Օրինակ՝ մի խումբ երիտասարդներ, ովքեր ռուսախոս էին ու ուկրաիներեն նորմալ չգիտեին էլ, բուռն քննարկում էին, որ Ուկրաինան պետք է «նեզալեժնի» լինի, Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի կազմ ու հարկ եղած դեպքում՝ նաև զենքի ուժով: Մի այլ երիտասարդ, ով ուկրաինախոս էր, կատեգորիկ դեմ էր ոչ միայն պատերազմին, այլև Ռուսաստանի հետ ցանկացած վատ հարաբերությունների:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Ղրիմի հանրաքվեն կոնսոլիդացրել է հասարակության լայն շերտերի, բայց ցավոք՝ դեստրուկտիվ կոնսոլիդացում է ու միայն տեսանելի մասով է այս ամենը նման 88-ի Հայաստանին, որովհետև այն մարդիկ, ովքեր ասում են «զորք է պետք մտցնել», որպես կանոն իրենք պատրաստ չեն ձեռքները զենք վերցնել:
Բացի դրանից, եթե խոսում ենք Մայդանի մասին, ապա ակնհայտ է երկու օրինաչափություն. մարդիկ մայդան էին գնում ԿԱՄ, որովհետև հոգնել էին Յանուկովիչի բանդայից, ԿԱՄ էլ ԵՄ անդամ դառնալու համար: Այո-այո, շատ ուկրաինացիներ անկեղծորեն հավատում են, որ իրենք ունեին ԵՄ անդամ դառնալու այլընտրանք, իսկ իշխանությունների դեմ ընդվզած շատերը հիմա միաբերան պնդում են, որ Յացենյուկա-Տուրչինովյան կուտոկը էլ ավելի վատն է, քան Յանուկովիչինը:
Մի խոքսով, մարդկանց գիտռակցություններում հիմա իսկական քաոս է, որի մեջ միախառնվել են հիվանդագին ազգայնականությունը, արդարության պահանջը, սթրեսսը, խառնաշփոթը ու սուբյեկտիվ տարաբնույթ կատեգորիաներ:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան