Էժան փողերի մարմաջով տարված և կուտակային կենսաթոշակային համակարգը ժողովրդի վզին փաթաթած վարչապետ Տիգրան Սարգսյանը ակնհայտորեն ցայտնոտային վիճակի մեջ է:
Արդեն ուրվագծվում է այն լայն քաղաքական և հասարակական կոնսոլիդացիան, որն առկա է այդ տխրահռչակ համակարգի դեմ, հետևաբար կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարի իրականացումը օրեցոր դառնում է ավելի ու ավելի անհնար: Ժողովրդից էժան փող շորթելու ծրագրի տապալման դեպքում ձախողակ վարչապետը կրկին ստիպված է լինելու ծանրացնել գործարարների հարկային բեռը, որը նոր աշխատատեղերի փակման և մի կտոր հացի հույսով մարդկանց արտերկիր մեկնելու պատճառ է դառնալու:
Այս պարագայում վարչապետին անվստահություն հայտնելու հարցը օրախնդիր է դառնում...

 

Վանիկ Էլիզբարյան