Մեդուզայի այս տեսակը, որը շատ բարդ անուն ունի՝ Turritopsisdorhrnii, փաստորեն հավերժ է, նա ինքնավերարտադրվում է անընդհատ ու շարունակում է ապրել, մի վիճակից անցնելով մեկ այլ վիճակի եւ հակառակը... Մոտավորապես եթե թիթեռը դառնար կոկոն, հետո նորից թիթեռ եւ այդպես շարունակ... Իսկ դուք ասում եք՝ հավերժ կյանք չկա... Ես էլ ասում եմ՝ ինչու են որոշ մարդիկ անընդհատ փորձում վերափոխվել, մի կուսակցությունից տեղափոխվում են մյուսը, ընդդիմադիրից դառնում են իշխանամետ եւ այլն... Ախր հավերժ կյանքի են ձգտում...

 

Արմեն Դուլյան