Շատերս, նայելով հանրահայտ աստղերին, հիանում և զարմանում ենք, թե ինչպե՞ս են նրանք կարողանում միշտ այդպիսի գեղեցիկ և գրագետ տեսք ունենալ: Սակայն հաճախ մենք չենք գիտակցում, որ ոճային չեն ծնվում, այլ դառնում են:
Նորաձև և ոճային անուն ձեռք բերելու համար մեր այսօրվա հերոսներին անհրաժեշտ են եղել նորաձևության փորձարկումների մի քանի տարիներ և պրոֆեսիոնալ ոճաբանների խորհուրդներ: Տեսնենք, դրանից ինչ է ստացվել:
1.Առաջին նկարում ներկայացված է, թե ինչ տեսք ուներ Ռիհաննան իր կարիերայի սկզբում: Ներկայումս երգչուհու ոճայինփոփոխությունների համար պատասխանատու է մի ամբողջ խումբ:
2. Ինչպես խոստովանում է Քելլի Օսբորնը, նախկինում նա կոմպլեքսավորվում էր իր ավելորդ քաշից, բայց ոչ իր զգեստապահարանից: Այսօր երգչուհին գոհ է իր կազմվածքից և զգեստներից, որոնք նրա համար ընտրում է ոճաբան Բրուկ Դուլիենը:
3. Էշլի և Մերի-Քեյթ Օլսեն քույրերը եևբեք չեն թաքցրել զգեստների հանդեպ իրենց սերը: Սակայն ժամանակի ընթացքում այդ սերը վերաշվեց իսկական բիզնեսի: Աղջիկները այժմ ունեն իրենց սեփական բրենդերը՝ The Row և Elizabeth and James:
4. 2000-ականների սկզբին Ջասթին Թիմբերլեյքը կարող էր իրենց թույլ տար ցանկացած հանդերձ, նույնիսկ ջինսային total-look: Ժամանկի հետ նրա ճաշակը շատ փոխվեց, ինչպես հագուստի մեջ (այժմ նա կրում է Tom Ford կոստյումներ), այնպես էլ աղջիկների հարցում (երգիչը ամուսնացախ է դերասանուհի Ջեսսիկա Բիլի հետ):
5. Դժվար է հավատալ, բայց 2000-ականների սկզբին Վիկտորիա Բեքհեմը շիկահեր էր, կրում էր կարճ սանրվածք, մինի-կոմբինիզոն և բարձր պլատֆորմով կոշիկներ:Այսօր մինիից, պլատֆորմից և շեկ մազերից անգամ հետք չի մնացել:
6. 2008 թվականի Քրիսթեն Ստյուարտը շատ է տարբերվում այն աղջկանից, որին մենք այսօր գիտենք: Քրիսթենը խոստովանում է, որ չի հասկանում նորաձևությունից և տրենդերից: Նրա փոխարեն այդ ամենի մասին մտածում է իր ոճաբան Տարա Սվեննենը, որը գտել է ակտուալ հանդերձների և ստյուարտի բնավորության միջև բալանսը:
7. 2003 թվականին Կիրա Նայթլին կարմիր գորգի վրա խիզախորեն ցուցադրում է իրչ տափակ փորը: Այսօր Կիրան հասարակության առաջ ներկայանում է էլեգանտ զգեստներով, որոնք նրա համար ընտրում է ոճաբան Լի Կլարկը:
8. 2007 թվականին, երբ Քեյթ Միդլթոնը հայտնվեց այս կոստյումով (առաջին նկար), նորաձևության քննադատները նրա հանդերձը անվանեցին “ձանձրալի” և “հին”: Ամուսնանալով արքայազն Ուիլյամի հետ՝ Քեյթը շատ փոխվեց: Իհարկե, դա հնարավոր դարձավ բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագրի օգնությամբ, որը շատ հարցերում է ճիշտ խորհուրդներ է տալիս Քեյթին, ինչպես օրինակ կարել հարսանեկան զգեստը Սարա Բերտոնի մոտ: