Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հեռահար արդյունքներն ինձ համար արդեն պարզ են: Նախ, եթե վերլուծելիս լինենք ուկրաինական մայդանը Եվրաինտեգրման առումով և հակառուսական խիստ արտահայտված քաղաքականությամբ, ապա պիտի փաստենք, որ ուկրաինայի դիրքորոշումը միանշանակ խելամիտ չէր: Ուկրաինայում կուլմինացիայի հասած քաղաքացիական հեղաշրջումը արդեն հանգեցրել էր Եվրաինտեգրման ձեռքբերման, ինչ կարիք կար ակնհայտ հակառուսական քաղաքականություն վարել և հայտնվել 2 գերտերությունների թելադրած խաղի կանոնների պայմաններում: Կատարվածը կարելի էր իմաստավորել որպես ուկրաինացի ժողովրդի ազատ կամքի դրսևորում և իրավունք ընտելու ինտեգրման այս կամ այն ճանապարհը: Ինչ վերաբերում է Ամերիկայի և Եվրամիության դիրքորոշմանը ՌԴ-ի նկատմամբ, ապա պիտի փաստենք, որ Ռուսաստանը այն երկիրն է, որի տնտեսությունը մոտ 20-30 տոկոսով ընդգրկված է Ամերիկայի և Եվրամիաության երկրկների տնտեսության մեջ, ուստի թե Ամերիկան, և թե Եվրամիությունը այս հակամարտությունը արմատական համարել չեն կարող և վաղ թե ուշ կրկին նորմավորվելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ միայն ուկրաինական գործոնի համար Արևմուտքը երբեք չի գնա անվտանգության խաթարման: Որքան էլ Արևմուտքը չընդունի Ղրիմյան հանրաքվեի արդյունքները, այն արդեն կայացել է և Ռուսաստանի օգտին, ուստի արևմուտքին մնում է ժամանակի ընթացքում հաշտվել այդ փաստի հետ: Իսկ Ուկրաինան անգամ Եվրաինտեգրման պայմաններում չի կարող խուսափել Ռուսական ազդեցությունից և Պուտինի փառասեր վարքից: Եվ իսկապես, եթե համեմատելու լինենք Պուտինին և Օբամային որպես լիդերներ, ապա միանշանակ նախապատվությունը կտամ Պուտինին, այլ բան է, որ չեմ կիսում իր վարած քաղաքականությունը ժողովուրքների ինքնորոշման իրավունքի վրա ճնշումներ գործադրելու առումով:
Անի Զաքարյան