Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում լավն էր: Մի կողմ թողնելով միջազգային քաղաքականությունը, ջայլամի սինդրոմով տառապող Եվրոպացիներին Նաիրան ներկայացրել է այն զգացողությունները, որը ունենում է յուրաքանչյուր ծնող, երբ որդին կողքին չէ այլ անհայտության մեջ է: Հույս ունեմ որ այդ խոսքերը կհասնեն շատ «նրբազգաց» եվրոպացիների սրտերին ու նրանք կստիպեն, որ Ադրբեջանը արագացնի գործընթացը, որ Ինջիղուլյանը ու մեր մնացած ռազմագերիները շուտ հասնեն ծնողներին: Չեմ կարող չընդունել Նաիրան Եվրոպական հարթակում լավ է հանդես գալիս ու Հայաստանին հուզող հարցեր է բարձրացնում:
Էդգար Խաչատրյան