Կարմեն Էլեկտրան այն աստղերի շարքին է դասվում, ովքեր իրենց տարիքի համեմատ շատ երիտասարդ են երևում: Եթե դատենք աստղի թարմ լուսանկարներից, ապա դժվար է կռահել, որ մեկ ամսից նշելու է 42-ամյակը:
Դերասանուհին և մոդելը հայտնվել է “Palm Springs” –ի կինոմրցանակաբաշխությանը և հերթական անգամ ապացուցել հանրությանը, որ ժամանակն իշխանություն չունի իր գեղեցկության վրա: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
Մրցանակաբաշխությանը Կարմենը հիանալի տեսք ուներ սպիտակ, ընդգծող զգեստով: Աստղը կերպարը լրացրել է սև կոշիկներով, ակնոցով և թնակարժեք զարդերով:
Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին նշել է, որ ներդաշնակ է զգում տարիքի և մարմնի հետ. «Ես ինձ հարմարավետ և ինքնավստահ եմ զգում: Շատ քիչ եմ անհանգստանում արտաքինիս համար: Իմ մարմնում ինձ սեքսուալ եմ համարում»,- նշել է դերասանուհին: