Սուրեն Սուրենյանցի վերջին հայտարարությունները անընդունելի են իմ կողմից և չեմ կիսվում իր հետ ո՛չ միայն գաղափարական մտքով, այլ հայտարարում եմ, որ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անձնավորություն է, ով փորձում է ապահովել իր ֆինանսական կարգավիճակը շանտաժներով, խաբեբայություններով, մի խոսքով ստորություն կատարելով: Ի ապացույց նշածիս, երկու ամիս առաջ Սուրեն Սուրենյանցը ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանին հասցրեց այն աստիճանի, որ վերջինս մի կողմ դրեց իր պատգամավորական էությունը և անցավ <> գործողությունների: Ի դեպ, այդ պահին Սուրենյանցը նորից սպիտակ տենդի մեջ էր: Երևի թե, տրամաբանող մարդկանց պարզ կլինի, թե ինչով ավարտվեց այդ վեճը. հավանաբար շորթած կլորիկ գումարով:Երեք օր է, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հարվածի տակ է վերցրել ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (ինչ էլ գիտի, որտեղից կառչի): Սուրեն Սուրենյանցը միշտ ներկայացնում էր, որ Սամվել Ալեքսանյանը իր վաղեմի ընկերն է, և ընկերական հարաբերություններում պատգամավորը իր ընկերոջը աջակցում է ֆինանսապես: Բայց արի ու տես, որ իր կարճ խելքով, նորից սպիտակ տենդի ազդեցության տակ, Սուրենյանցը մոռացավ ընկերական և մարդկային բոլոր հարաբերությունները՝ խաղալով ազնվական և <> մարդու դեր՝ օգտագործելով յուրաքանչյուրիս համար անչափ կարևոր և թանկ կոթողը՝ Եռաբլուրը: Արդեն իսկ պարզ է, որ քաղաքագետը այս ձևով փորձում է գումար կորզել և խաղալ Սամվել Ալեքսանյանի անվան հետ: Ի ապացույց այս ամենի, բերում եմ ևս մեկ օրինակ. վստահություն ձեռք բերելով narod.am կայքի լրագրողների մոտ, Սուրենյանցը վերցրել է 3000 ԱՄՆ դոլար, շուրջ մեկ ամիս ստելով, խաբելով, այսօր և վաղ գցելով, չի վերադարձնում գումարը: Այս անգամ հարվածի տակ գցելով ինձ, քանի որ ես հանդիսանում եմ narod.am կայքի սեփականատեր: Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կապ ունեն Սուրենյանցի հետ. զգու՛յշ մնացեք մարդանման այս արարածից: Խնդրում եմ բուժօգնության հաստատություններին, ովքեր զբաղվում են ալկոհոլիզմի բուժման հարցերով, վնասազերծել տվյալ անձնավորությանը և տանել հարկադիր բուժման: Սուրեն Սուրենյանցը նախապես պայմանավորված ասուլիսին այսօր չներկայացավ, և քիչ առաջ, ստացա մեկ լուր, որ սպիտակ տենդով տառապող Սուրենյանցը իրեն դուրս է նետել Jeep ավտոմեքենայից: Հուսով եմ, որ իր առողջությանը վտանգ չի սպառնում:

 

 

Ռոբերտ Ահարոնյան