էլ ոչ մի գին, ոչ մի արժեք ինձ չի ստիպի քո մասին գրել......Թող սա վերջին լույսս լինի, թող ամենաթույլ տողս լինի քեզ նվիրած......
ինձ թվում է ինչ-որ մի տեղ, թղթիս տակ դու ես, ու դու լսում ես, ինչ գրում եմ ես.....առավոտյան էլի կթաքնվեմ աշխարհից.....
սեր չկաաա....ինչ սեր....սա ե՞ս եմ ասում......
դու մի հավատա....
մի ծեր, գորշ խլուրդ մի օր լսել էր արևի մասին.....ու մի լավ ծիծաղել էր այդ կլորիկ անպետքի վրա.....
Խլուրդը ապրում էր իր գորշության մեջ ու արդեն մոռացել էր ի՞նքն է հողի մեջ, թե՞ հողն իրենում.....Այդպես է լինում.....Խլուրդը գիտե՞ր կարծում ես, որ լացով սրտի քարերը ցեխ է դարձնում ու բեռնում իրեն.... Չէ, ո՞նց չգիտեր, խլուրդը ուղղակի շատ էր հին, ու ծեր ուրիշ բուժում գտնելու համար.....Երբ հողին ձուլված, քարացած ու գորշ խլուրդը լսեց արևի մասին, մի քանի ծեփ պոկվեց, թռավ քարացած սրտից.....բայց սիրտը դրանից շատ չտուժեց......
Իմ գորշությունը քեզանից տուժեց......վերցրու արևդ ու գնա հեռու...թող ես կառուցեմ իմ մութ անկյունը, թույլ տուր քարանամ ու քեզ էլ երբեք-երբեք չհիշեմ...ես չեմ հավատում արդեն լույսերին......
Հետո մեկը մի օր խլուրդին հարցրեց, այդ մթության մեջ, ո՞նց չի վախենում... ու գորշը հիշեց իր հին վախերը.....գորշը չքնեց ուղիղ յոթ գիշեր......ու ապաքինվեց......
Յոթերորդ օրը ես կսովորեմ կախում չունենալ......
Դու մի հավատա....երբ լսես մեկից, որ իմ ժպտից բան չի մնացել, որ ես անզիջող, դառն ու ցավեցնող բառեր եմ ասում........յոթերորդ գիշերն է սա, կանցնի ու ես ելի կախում կունենամ, որովհետև ես շատ ջահել եմ ուրիշ բուժում գտնելու համար.....
Հ.Գ. Խլուրդները ծաղրում են լույսը, որովհետև երբեք այն չեն տեսել.....


Լիանա Վանեսյան