Սուրեն Սուրենյանց, եթե դու խոստովանում ես, որ Սամվել Ալեքսանյանից 5000 դոլար գումար ես վերցրել նրան ծառայելու դիմաց, ապա կարելի՞ է ենթադրել, որ հիմա էլ մեկ ուրիշից ես 5000 դոլար վերցրել Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարելու համար կամ կարելի՞ է ենթարդել, որ Սամվել Ալեքսանյանը հրաժարավել է ևս 5000 դոլար վճարել քեզ ու դրա համար ես անկեղծացել: Ընդհանրապես՝ ժամանակն է, որ մարդիկ ոչ թե փողի դիմաց, այլ գաղափարների ու սկզբունքների տեսանկունից նվիրվեն այս կամ այն գործին:
Չեմ կարծում, որ որևէ մեկը Սամվել Ալեքսանյանին հանձնարարեր Գագիկ Ծառուկյան խաղալ, քանզի Սամվել Ալեքսանյանի բարեգործությունների կոնտեքստում, իսկ այդպիսի բարեգործությունները շատ են, քաղաքական ենթատեքստ չկա:
Որքան գիտեմ՝ Սամվելը ոչ նախագահ է ցանկանում դառնալ, ոչ վարչապետ, ոչ էլ որևէ քաղաքական այլ պաշտոնի հավակնություններ ունի:
Հ.Գ. Հայաստանի երեք նախագահների օրոք Սամվել Ալեքսանյանը փող է աշխատել, վճարել է իր հարկերը, այնքան, որքան տվյալ իշխանությունը նրա առջև խնդիր է դրել, ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր, և չեմ կարծում, որ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ արժե վարկաբեկել մի մարդու, ով ուղղակի ծառայում է իր պետությանը: Ի դեպ, մի քանի օր առաջ նա 5000 դոլար վճարեց մի դերասանի բուժման համար, ում չէր էլ ճանաչում: Միգուցե դրանի՞ց եք նեղվել, պարո՛ն Սուրենյանց, քանի որ ակնկալու էիք այդ գումարը դերասանի փոխարեն Դուք ստանալ:
Մենուա Հարությունյան