Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է' ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներություններով:
Ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր: