Քանի-քանի անգամ է ծագել այս հարցը շատերիս ներսում: Պատասխաններն ամենուր են, բայց' ապարդյուն..

Ուրեմն' ինչպե՞ս դառնալ այնպիսին, ում հետ հաճելի է շփվել, աշխատել, ընկերանալ և սիրել:

Այժմ ես կփորձեմ Ձեզ տալ մի քանի պարզ խորհուրդ, որոնք կիրառելով' կարող եք դեպի ձեզ ձգել մարդկանց:

◊ Նախ' պետք է սովորեք հաճախ ժպտալ կյանքին, և զարմանալ այն բոլոր նվերների համար, որոնք պարգևել է ձեզ ճակատագիրը: Հավատացե՛ք, ինչքան շատ ուրախանաք, այնքան այդ նվերներն ավելի ու ավելի շատ կլինեն ձեր կյանքում:

Երբ մարդը ժպտում է, ուրեմն նա անհոգ է: Ո ՞վ կցանկանա շփվել մի մարդու հետ, ով անընդհատ դժգոհում է, իհարկե' ոչ ոք: Իսկ երբ դիմացինդ քեզ ժպտում է, անհնար է նրա մոտով անտարբեր անցնել և, ի պատասխան, չժպտալ: Սովորեք ժպտալ, նույնիսկ եթե ժպտալու տրամադրություն չունեք, պահեք ձեր ժպիտը մի քանի րոպե և ձեր ներքին զգացողությունը կլավանա:

◊ Մի՛ շտապեք և մի՛ մտահոգվեք ամեն չնչին բանից: Նման մարդիկ ոչ միայն չեն գրավում, այլև վանում են շրջապատող մարդկանց: Եղե՛ք համբերատար և հավասարակշռված: Հանգիստ եղեք և կայացրեք խելամիտ որոշումներ:

◊ Գրավիչ լինելու համար պետք է մարզված լինեք, ունենաք առողջ տեսք: Չէ որ նույնիսկ ամենաանկեղծ ժպիտը չի կարող ձեզ գրավիչ դարձնել, երբ վատառողջ եք: Վազե՛ք առավոտյան, կամ աշխատանքից տուն վերադառնալիս քայլեք մի քանի կանգառ: Դա և և՛ առողջարար է, և՛ հիանալի միջոց է տուն հասնելու համար:

◊ Միշտ հիշե՛ք, որ այն, ինչ մոդայիկ է, միշտ չէ, որ ձեզ համապատասխանում է, հետևաբար կրե՛ք միայն Ձեր մարմնի վրա գեղեցիկ նայվող զգեստներ:

◊ Չմոռանաք ունենալ յուրահատուկ բուրմունք, ընտրեք այնպիսի օծանելիք, որը կլինի նուրբ և մեղմ: Հաճելի բուրմունքը ստիպում է մարդկանց վերադառնալ, և վայելել ձեր ներկայությունը ևս մեկ անգամ:

◊ Հաճախ հետաքրքրվեք, թե ինչ է կատարվում ձեր շրջապատի մարդկանց հետ: Նրանց համար շատ հաճելի կլինի, եթե հարցնեք թե ինչպես են, ինչպիսի տրամադրություն ունեն: Անպայման հաճոյախոսեք, բայց հաճոյախոսությունները պետք է լինեն սրտից բխող, հակառակ դեպքում այն չի ընդունվի :

◊ Եվ ամենակարևորը, մի՛ փորձեք նմանվել ոչ մեկին: Եղեք յուրահատուկ, ի ցույց դրեք այն ողջ հմայքը, որ ունեք, առանց ավելորդությունների, և շրջապատը անկասկած կգնահատի դա:

Այս ոչ խորամանկ գաղտնիքները դժվար չէ իրականացնել, դրանք դարձրեք սովորություն և այդ դեպքում ձեր կյանքը արմատապես կփոխվի. կսկսեք գրավել մարդկանց և կյանքը կլցվի հաճելի պահերով:

Սիրե՛ք ինքներդ Ձեզ, սիրե՛ք այն ամենն ինչ ունեք…

 

Անուշիկ Պետրոսյան