Վրաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Ռուսաստանի համար սա անվտանգության հարց է:

Մամուլում սկսվել է ակտիվորեն շրջանառվել տեղեկատվություն, թե իբր Վրաստանին սեպտեմբերին հնարավոր է տրամադրվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան, եթե Ղրիմն ընդգրկվի Ռուսաստանի կազմում: Հիշեցնեմ, որ ընդամենը անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Եվրատլանտյան դաշինքը ինտենսիֆիկացնում է իր հարաբերությունները Ուկրաինայի, մասնավորապես այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ: Իսկ մարտի 11-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միախիլ Կուցինի հետ քննարեց երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես հիշում եք դեռ երբ Վրաստանի մասին խոսք անգամ չկար և խոսվում էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին, ՌԴ արտգործնախարարը շատ կոշտ արձագանքեց և որակեց դա անընդունելի՝ մեղադրելով Արևմուտքին Սառը պատերազմի տրամաբանությամբ շարժվելու մեջ: Այժմ կարծես Արևմուտքն ավելի հեռուն է գնում և սպառնում է Ռուսաստանին, որ Վրաստանի համար ևս կբացի Եվրատլանտյան դաշինքի դռները:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա՛մ Արևմուտքը ուզում է խուճապի մատնել Ռուսաստանին և ստիպել այդ երկրին նահանջել՝ հաշվի առնելով այն բոլոր գործողությունները, որ մենք վերջերս տեսնում ենք, կա՛մ էլ փորձում է օգտվել ստեղծված առիթից, որ Ռուսաստանն այժմ ամբողջությամբ տարված է Ղրիմով և ընդլայնվել դեպի Արևելք: Մեծ հարց է, թե դա ինչքանով կհաջողվի Արևմուտքին:

Տեսեք, թե Ուկրաինայի հարցով մենք տեսանք, որ Ռուսաստանը շատ լուրջ լծակներ և շահեր ունի և հեշտութայմբ չի «հանձնի» Ուկրաինան Արևմուտքին, Վրաստանի հարցում կարծես լծակ որպես այդպիսին ռուսներն այլևս չունեմ, առավելևս երբ փակված է այլևս Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերը, համենայնդեպս այդպես են կարծում մի շարք փորձագետներ: Սակայն ինքս մշտապես ասել եմ և շարունակում եմ իմ համոզմանը մնալ, որ Վրաստանը ոչ մի գին էլ որպես այդպիսին չի տվել, որպեսզի այժմ կարողանա ձերբազատվել Ռուսաստանից: Բացատրեմ թե ինչու:

Խնդիրը Վրաստանի հետ այն է, որ այդ երկիրը պարզապես գնտվում է այն տարածաշրջանում, որն առանձնապես իր սրտով չէ, բայց չի կարողանում հաշտվեկ դրա հետ: Բանն այն է, որ եթե Վրաստանն անգամ Թբիլիսին էլ տա ռուսներին միևնույնն է չի կարող ձերբազատվել Ռուսաստանից, որովհետև դա ուղղակիորեն կվտանգի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Կարճ ասած, թե այս խնդիրը Վրաստանի համար ցանկության, մանկության երազանքի, կամ էլ ժողովրդի կամքից բխող հարց է, ապա Ռուսաստանի համար սա առաջինն անվտանգության հարց է, իսկ երկրորդ՝ սկզբունքի:

Վրաստանն ուներ երկու ճանապարհ մինչև 2008թ-ը: Առաջինը՝ ընդուներ իրականությունն այնպիսին որպիսին այն կար և զարգացներ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջնականապես չկորցնելով իրենից անջատված տարծքները և հուսալով որ այդ խնդիրը կլուծի հօգուտ իրեն Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունների միջոցով: Երկրորդ՝ ճանապարհ, որն ընտրեց Սաակաշվիլին. Գնալ վաբանկ և վերջնականապես կորցնել Աբխազիան և Օսեթիան, մնալ լարված հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ չկարողանալ անդամակցել Ռուսաստանի շահերին հակասող կառույցներում: Ահա և այն իրականությունը որում հայտնվել է Վրաստանը:

Ես չգիտեմ, թե Արմուտք-Ռուսաստան ներկայիս թոհուբոհի մեջ, կկարողանա արդյոք Արևմուտքը «պոկել» Վրաստանին Ռուսաստանից, բայց այն որ լինելուց դա դժվար է լինուլ անկասկած: Երկու բևեռների միջև տեղի ունեցող զարգացումներն այսօր աննախադեպ են: Շատ դժվար է ասել, թե ինչքան հեռուն է Արևմուտքը պատրաստ գնալ և թե ինչպիսի արձագանք կարելի է սպասել Ռուսաստանից: Մի բան հստակ է սակայն, ինչքան շուտ հանգուցալուծվի Ուկրաինական ճգնաժամաը այդքան ավելի կանխատեսելի կլինեն ապագա գործընթացները, անկախ նրանից, թե այդ գործընթացները հօգուտ ում, կամ էլ ինչ ուղղությամբ կընթանան:

 

 

Վազգեն Ղազարյան