Մարդկության պատմության ընթացքում ինչպես կանայք այնպես էլ տղամարդիկ ուտելիքի միջոցով գերել են միմյանց սրտերը:
Երբեմն նույնիսկ հենց ուտելիքը տարբեր սեռերի ներկայացուցիչներին տրամադրում է սեքսի:
Ըստ բազում խոհարարական գրքերի հեղինակ Մարթա Հոփքինսի, հենց ուտելիքի ազդեցություն է, որ միացնում է ձեր սեռական զգայարանները:
Տվյալ մրգի տեսքը, համը,բույրը, Էկզոտիկությունը և թանկությունն են որոշում, թե որ մրգերն են «aphrodisiac» կամ «զգայական» կոչմանն արժանամում:
Ավոկադոն մրգերի այդ դասին է պատկանում: Ավոկադոյի ձևը որոշ չափով նման է տղամարդու սեռական օրգաններին և կանացի մարմնին: Այդ մրգի հյութալիությունն ու հարթ մակերեսը նույն ազդեցություն ունեն,ասում է Հոփքինսը: Նա խորհուրդ է տալիս ավոկադոն մատուցել բոստոնյան սխտորի, կանաչ սոխի, պնդուկների հետ և Դիջոնյան մեղրի հետ: