Հիշի'ր, մեռածներն ապրողներին չեն ընկերանում: Ես էլ դեռ չմեռած ընկերություն էի անում մեր շենքի քսան տարի առաջ մեռած դևի հետ, որ միտքս առողջ պահեի ու հասկանայի, ինչ տարբերություն մեռած մարդու, ով վաղուց չկա, բայց ամեն օր անունը լսում էինք ու մեկն էլ անընդհատ կրկնում էր' ներկա... Ես էլ քանի դեռ չէի մոխրացել, մտածում էի կյանքի անընդհատ բաբախի մեջ առնել հոգին, որ չխռովի... պահում էի հաղորդ աշխարհին' արթուն... Արյան հոտ էի առնում: Պատուհանս բաց էի թողում, որ վերանար արյան հոտը, բայց գնալով օդը դառնում էր արյուն, ամպը' կարմիր ու աչքերս սպիտակի մեջ գունաթափում էր միտքս: Իսկույն ընկղմվում էի գրքերի, էջերի մեջ ու սփսոփան գտնում. գտնում էի:
Կատուներն ու շները պատուհանիս տակ լկսվում են ամեն օր... ինչ գարուն, ինչ աշուն, տարին տասերկու ամիս սեր են անում... Նայում եմ ու ինձ հավատարիմ մեկը' շունը նայում է աչքերիս մեջ, աչքով տալիս ու շարունակում:
Ես արդեն վաղուց երեխա չեմ... անձրևանոցը գլխիս, գնում էի, որ մեծանամ: Քաղաքը գլխակերի նման նայում էր աչքերիս ու դանդաղ ինձ տանում էր, որ հանդարտ փչանայի: Արդեն զգացել էի շատ բաների համը... բայց այնուամենայնիվ գիտակցում էի ու արագ ինձ վերցնում, տանում էի ապրելու մեջ՝ մնալու: Չգիտեի, ի՞նչ բան է դավաճանելը, բայց երբեմն դավաճանում էի, ինձ ծաղիկ նվիրող տղամարդկանց, ինձ խոսացնող տղամարդկանց, ինձ տեսնող ու նկատող տղամարդկանց... ու սեռս փոխելու կարիք չկար, որովհետև բնությունս մնում էր անփոփոխ, իսկ տեսողությունս՝ շշկռած: Տղամարդ լինելու կայֆը ուրիշ բան է, դու կարող ես և բղավել, գիշերները տուն չգալ ու քեզ ոչ ոք չի ասելու անբարոյական, դու կարող ես բոզություն անել, ու քեզ ոչ մեկ չի ասելու պոռնիկ, դու կարող ես անընդհատ սեր փոխել, սեռերի մեջ, ու քեզ շատ-շատ ասեն այլասերված... բայց դրանից էլի բան չի փոխում, եթե տղամարդ ես ու դիմացդ հարգելու բան մնացել է... Գիշերվա ուշ ժամին, երբեմն մայրս թակում էր սենյակի դուռն ու հավաքում էր ծխախոտի մնացուկը: Այդ օրը մայրս չեկավ... սենյակս ծխով լվացել էր պատերն ու ես սառել էի գետնին: Պատուհանիս տակ մեկը մլավոցով սեր էր երգում, դե ես էլ բաց սիրտ էի, գնացի սիրուս հետևից ու էլ չգտա ինձ... Գույների մեջ ամեն մի գիծ մի պատկեր է, այժմ ընտրել էի գժերը, որը ամբողջական պատկեր ստացվեր: Հսկացա, որ լեզուն, խոսելու համար միշտ թերի է մնում... լուռ նայեցի պատուհանից դուրս' շները կուչ էին եկել պատերի տակ, կատուները նստել էին շենքերի կտուրներին ու լուռ վերև էին նայում: Շներն ու կատուներն էլ էին աղոթում: Պատուհանս փակեցի հետ եկա, ձեռքս առա Աստվածաշունչն ու պատահական էջ բացեցի, հասկացա, որ Աստվածաշնչում չկա պատահական էջեր, կա փրկություն' ամեն ինչ գոյություն ունի...
/վեպից մի կտոր/ Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան

 

 

Արթուր Հայրապետյան