Ընդերքի և չվերականգնվող բնական ռեսուրսների շահագործումից ստացված ազգային եկամուտը չպետք է դուրս հանվի պետության սահմաններից և բնական ռեսուրսների արդյունահանման արդյունքին համարժեք պետք է կուտակվի որպես ազգային պաշար ոսկու կամ այլ ստրատեգիական պահուստների տեսքով: Ըստ նրա' աղքատները չպետք է հարուստներին հավասար հարկեր վճարեն, և քանի դեռ երկրում կա աղքատություն, պետությունը չի կարող հարկել բնակչության սպառողական ծախսերը (ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ)' բացառությամբ պերճանքի առարկաների, ալկոհոլային ապրանքների, ծխախոտի և այլն:

Կից նյութը՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն առաջ է քաշում «կոլեկտիվ սեփականության» գաղափարը