ՏԱՍ
Երբ 1997-ին Վազգեն Մանուկյանը հեղափոխական կոհորտաներ էր առաջնորդում իշխանությունների վրա ու հայտարարում, թե քանի Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր վարչախումբը չեն հեռացել, երկիրը լավ օր չի տեսնի, մի հոդված հրապարակեցի, որտեղ ասում էի՝
- Քանի՞ նախագահ պիտի փոխենք, որ հասկանանք՝ մեր պրոբլեմները նախագահներից չեն ու մենք, որպես ժողովուրդ, ինքներս ունենք պրոբլեմ:
Հիմա, տասնյոթ տարի հետո, կարող եմ հստակ պատասխանել իմ իսկ հարցին՝
- Տասից ոչ քիչ:
Պեպանյան Արծրուն