Պետությունն առաջարկում է կուտակել թոշակը, բայց կուտակողին թալանում է...
բացատրեմ եղելությունը և խնդրեմ, բոլոր նրանց, ովքեր այս հարցում կարող են օգնել, միջամտեն:
Ուրեմն, մի կենսաթոշակառու կին, կարծելով, որ եթե իր գումարները գտնվում են բանկում, ապա դրանք ապահով են, համաձայնում է թոշակ ստանալ քարտով և հավաքել գումարը բանկում /բարեբախտաբար, թոշակով չի ապրում/: Օրերս որոշում է տեսնել որքան գումար ունի կուտակված պարզում է, որ ... չունի: Գնում է բանկ, վերցնում քաղվածք /ինչի համար առանձին վճար են գանձում նրանից, ինչը կարծում եմ սխալ է, քանի որ դա ևս հաշվի սպասարկման մաս է/ և պարզում, որ պետությունը պարզապես կենսաթոշակ չի վճարել: Գնում է համապատասխան մարմին և տեղեկանում է, որ եթե թոշակառուն մեկ տարի գումար չի կանխիկացնում, նրա թոշակի վճարումը դադարեցվում է, իսկ այն բանից հետո, երբ պարզ է դառնում, որ թոշակառուն մահացած չէ, երկրից չի բացակայել և այլն, այլ պարզապես որոշել է գումարը կուտակել վճարում են խնդիրը հայտնաբերելու և դիմումը տալու պահից վերջին 12 ամիսների գումարը:
Կոնկրետ անձի դեպքում թոշակառուն կորցնում է 9 ամսվա թոշակ, մոտ 35000 դր. ամսեկան:
ՀՀ ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության վարչություն աշխատակիցը հեռախոսով պարզաբանում է, որ դա կարգ է և չի հերքում, որ պետությունն օրենքով թալանում է թոշակառուներին, առաջարկելով դիմել դատարան, թեև զգուշացնում է, որ դատարանը հիմվելու է այդ նույն կարգի վրա և որևէ բանով թոշակառուին չօգնի:
Նման բանը պարզապես ապշեցուցիչ է:

 

 

Բագրատ Մ. Հարությունյան