Չգնված ֆեյքերը կհաղթեն իշխանություններին.
Այսօր ազգի համար ամենաօրհասական խնդիրը լուծվում է ֆեյք խորհրդարանի կողմից. ՈՒղղակի այս խելոքները չեն հասկանում, որ անկախ ֆեյքերն ու լուրջ կայքերը մի քանի ակնթարթում օրինական հակահարված կտան մեր մտքի գիգանտներին:Բիոզուգարանասեր ազգընտիրները փորձում են մեկ անգամ ևս խեղդել ազատ արտահայտվողների ձայնը.Մի փոքրիկ նկատառում'գուցե ոչ բոլորը, բայց լուրջ օգտատերերը հասկանում են , թե որ ֆեյքն է իրական, որը' ներդրված: Իմիջիայլոց, եթե վաղը լուրջ ֆեյքերը անվանափոխվեն որպես բելգիացի Ասատուր Ասատուրյանի, կամ գերմանացի Պեշիկթաշ Պեշիկթաշիլյանի ու տեղում դառնան բոլոր կայքերի խմբագիրների ամենամանկության ընկերները, ինչ եք անելու; Բյուջեից մի 200000000 գումար եք հատկացնելու, որ գնաք ԵՎրոպա ու դատի տաք Պեշիկթաշիլին, երբ նա նյութ գրի ասենք ձեզանից մեկի մորաքրոջ թումբանների մասին?.Չստացված օրենքների հեղինակներ' արգելեք հայհոյախառն քոմենթները, անձնական վիրավորանք պարունակող օրենքները, բայց մի սպանեք ազատ արտահայտվողների իրավունքները;

 

 

Գարիկ Պետրոսյան