Դու ուզում ես հիանալ նրա մարմնով, իսկ հագուստը միայն խանգարում է... Մեր խորամանկությունները կօգնեն հագուստից ազատվելու պրոցեսը դարձնել յուրահատուկ խաղ, որը երկուսիդ էլ հաճույք կպատճառի:

Գոտին միայն խանգարում է...

Ցույց տուր նրան քո մարտական տրամադրվածությունը. սովորականի պես գոտին քանդելու փոխարեն բռնիր ճարմանդից և դուրս քաշիր այն տաբատի վրայից: Կրքերն էլ ավելի թեժացնելու համար մի քանի անգամ թափահարիր այն ձեռքումդ մտրակի պես և մի կողմ նետիր: «Տղաները հիմնականում իրենց պարտավորված են զգում առաջինը քայլ անել և նախաձեռնել սեքսը, ինչը երբեմն կարող է ճնշվածություն առաջացնել»,- ասում է գիտությունների դոկտոր, «Սկզբում կինն է» գրքի հեղինակ Յան Քերները: Ուստի, երբ աղջիկն ակտիվություն և անգամ մի փոքր ագրեսիվություն է ցուցաբերում, դա գրգռում է տղամարդուն:

Ցանկալի «գերություն»

Հավանաբար քո մտքով չէր էլ անցել, որ նրա հին սպորտային շապիկը կարող է ծառայել որպես արդյունավետ «զենք»: Կարդա և սովորիր: Մի՛ թող, որ նա հանի ձեռքերը շապիկի միջից. փոխարենը՝ բռնիր շապիկն առջևի մասից և վերև բարձրացրու: Անցկացրու գլխի վրայով ու տար դեպի հետ' բացելով նրա ուսերը: Այսպիսով՝ նրա գլուխն ու կրծքավանդակը ազատ են, իսկ թևերը, թեև կիսով չափ բաց, բայց և այնպես գտնվում են շապիկի մեջ' ասես հետևում կապված: Հետո պատիր նրա մարմինը համբույրներով, սկսիր վզից ու իջիր ներքև. այդպիսով նրան մնում է միայն հնազանդվել ու հաճույք ստանալ իր «գերությունից»:

Ազատվիր տաբատից...

Տեղափոխվեք մահճակալ: Նա՝ կիսով չափ մերկ, պառկած է մեջքի վրա, իսկ դու համբուրում ես նրան: Այդ ընթացքում զգուշորեն քանդիր տաբատի շղթան և իջեցրու այն հնարավորինս ցած: Հետո ոտքդ մտցրու տաբատի գոտկամասի մեջ և սահեցրու այն ներքև' միևնույն ժամանակ և՛ շոյելով նրան, և՛ հանելով տաբատը: Նա այնքան տարված կլինի քո կրքոտ համբույրներով, որ անգամ չի էլ նկատի, թե ինչ կատարվեց, իսկ երբ ուշքի գա ու հասկանա, որ համարյա մերկ է, դու կդառնաս նրա համար իսկական սիրո աստվածուհի:

Մնա՜ս բարով, կիսավարտի՛ք

Հագուստի այս վերջին կտորից ևս կարելի է ազատվել գրավիչ ու սեքսուալ կերպով: Նախ՝ ինքդ հանիր բլուզդ հենց նրա առջև: Հետո՝ պտտվիր ու հպվիր նրա մեջքին մերկ կրծքովդ: Ձեռքերդ բեր առաջ և սահեցրու նրա կրծքավանդակով' մինչև հասնես կիսավարտիքին: Սահեցրու այն ներքև' շարունակելով կրծքովդ շոյել նրա մեջքը, հետո հետույքը, ազդրերը... «Տղաները սիրում են, երբ աղջիկը կրծքով հպվում է իրենց մարմնին,- բացատրում է դոկտոր Քերները,- իսկ ներքնազգեստը հանելու ու միաժամանակ հաճույք ստանալու համադրությունը նրանց էլ ավելի դուր կգա»:

Լուսանկարները ըստ HMI-ի