Գիտնականները սիրելի երաժշտությունը համարել են «այլընտրանքային սեքս», քանի որ լավ երաժշտությունից ստացած դրական էմոցիաները կարելի է համեմատել սիրելիի հետ մի կրքոտ գիշերվա էմոցիաների հետ:
Հետազոտողները վերլուծել են հորմոնները, որոնք առաջանում են մարդու օրգանիզմում սիրած երաժշտական կոմպոզիցիան լսելիս:
Պարզվել է, որ դոպամինի հորմոնների մակարդակը նույն է, ինչպիսին լինում է սեքսից հետո:
Բացի այդ, պարզ է դարձել, որ ստացված երջանկության հորմոնը լսված երաժշտության ժանրից կախված չէ, կարևորն այն է, որ երաժշտությունը իսկապես դուր գա մարդուն: