Մարտի 8-ի նախօրյակին ինտերնետում հայտնվել է տեսանյութ, որում մի երիտասարդ վարդագույն վզկապով և հագուստի ամբոջովին բացակայության պարագայում վազվզում է Եկատերինբուրգի Վայներ փողոցով և բաժանում է կանանց կակաչներ՝ շնորհավորելով և փաթաթվելով նրանց:
Որոշ քաղաքացիներ կարծել էին, թե սա օրերս հոգեբուժարանից փախած հիվանդն է, որի փախուստի մասին հայտնել էին տեղական հեռուստաընկերությունները. ըստ այդ տեղեկատվության՝ հիվանդը լքել էր հիվանդանոցի տարածքը միայն նասկիներով, և այդպես վազելով ուրալյան մայրաքաղաքով՝ ապշեցնում էր անցորդներին: Սակայն հիվանդանոցի բժիշկները հայտարեցին, որ այս մարդն իրենց հիվանդը չէ , տեղեկացնում է տեղական E1.ru կայքը:
Ինքը հերոսը իր քայլերը բացատրել է այն տեսահոլովակում, որը տեղադրել է Youtoube. «Ես ուզում էի շնորհավորել մեր սիրելի կանանց և աղջիկներին և ցույց տալ, թե ինչպիսին են բոլոր տղամարդիկ մարտի 8-ին,- ասել է վիդեոյի հեղինակ Իլյա Ռայը.- այդ օրը ոչ մի տղամարդ ոչինչ չի կարող թաքցնել նույնիսկ հագուստի տակ, կանայք մեզ պահում են կարճ թոկի վրա, և ամբողջապես շահարկում մեզ»:
Երևի վարդագույն վզկապը հենց այդ շահարկումն էր բնութագրում: