Հայաստանը պետք է նրան ում պետք է այս պահին: Պետությունները հիմնականում նաղդով են հետաքրքրված: Նիսյան նրանց համար երկրորդ պլանի հետաքրքրություն է ներկայացնում:
Պարզաբանեմ միտքս: Հայաստանը հենց այս պահին Ռուսաստանին է պետք: Ադրբեջանը' Թուրքիային, Վրաստանը' Արևմուտքին: Հայաստանի հետ հույսեր է կապում Ռուսաստանը, Ադրբեջանի հետ' Թուրքիան, Վրաստանի հետ' Արևմուտքը:
Այս պահի դրությամբ Հայաստանի թիկունքին կանգնած է Ռուսաստանը, Ադրբեջանի թիկունքին' Թուրքիան, Վրաստանի թիկունքին' Արևմուտքը:
Վաղը ինչ կլինի' ես չգիտեմ: Այսօր այսպիսին է ռեալ իրավիճակը:
Եթե այս պահին Հայաստանին չոռ ասող լինի Ռուսն է տեր կանգնելու, Ադրբեջանին չոռ ասող լինի' Թուրքն է տեր կանգնելու, Վրաստանին չոռ ասող լինի' Արևմուտքն է տեր կանգնելու:
Անտեր, այսինքն առանց մեծ տերության հովանավորության փոքր պետություն աշխարհի երեսին գոյություն չունի:
Հին հին դարերում այս երևույթը կոչվում էր գաղութատիրություն: Հիմա ավելի բարեհունչ անուններ են տալիս: Սակայն անվանումների փոփոխությունը հարցի էությունը չի փոխում: Հարցի էությունը չի փոխվում նաև տերերի փոփոխությունից: Այս ասպարեզում մենք շատ մեծ պատմական փորձ ունենք, քանի քանի տերեր ենք փոխել:

 

Համլետ Աբրահամյան