Թուրք լրագրող, քաղաքական գործիչ ու Էրգենեկոնի գործով դատապարտված Մուստաֆա Բալբայը Ղրիմի թաթարների և Թուրքիայի քաղաքականության հետ կապված հետաքրքիր դիտարկում է արել մամուլում, որին դժվար է չհամաձայնել: Ըստ նրա' Ղրիմի թաթարների հետ կապված Թուրքիան և հատկապես արտգործնախարար Դավութօղլուն լուրջ խնդրի առջև են և իրականում որևէ քայլ կատարելը էլ ավելի բարդ իրավիճակում կդնի տեղի թաթարներն, քանի որ Թուրքիայի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը ցույց է տվել, որ Թուրքիան որտեղ որ խառնվում է ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան դրանց լուծումը: Նույնը կարող է պատահել Ղրիմի թաթարների հետ, ուստի հոդվածագիրը մաղթում է, որպեսզի Աստված հեռու պահի Դավութօղլուին թաթարներից' նրանց «գլխին փորձանք» չբերելու համար: Կարծում եմ' տեղին է ասված..

 

Լևոն Հովսեփյան