Մեր շոուբիզը շատ նորությունների կարիք ունի։ Գիտեք՝ ինչի եմ ասում՞. բացատրեմ։
Նայեք օրինակ, եթե ինչ-որ մի երգատեր երգիչը մոտավոր սենց երգա «ծնում». «Արի իմ սրտին ասա, որ դու կյանքում այլ սիրտ չես ուզի, օօ՜ իմ կյանքի միակ ապավեն» միանգամից բոլոր կայքերը զավթում են, ՖԲ-ում դառնում է օրվա երգ, թոփերից չի իջնում և այլն, իսկ եթե հայտնի երգիչ՝ Լիլիթիկ Դիոռը կամ Արամեն, ապա օրվա ծելեհիթ էլա դառնում։ Կամ նույն տրամաբանությունա գործում, եթե որևէ «աստղ» երեխայա ունենում, տորթա ուտում, տուալետա գնում։
Հիմա անցնեմ առաջին նախադասությանս։ Հիմա օրինակ, որ շաատ երգեր լիներ, աստղերը շատ երգեր հանեն, շաատ գործընթացներ անեն՝ վազեն քայլեն, պարեն, պաչեն, հանվեն, հագնեն, առնեն, ապա ինքնիստիքյան կլինի մրցակցություն ու մենք՝ շահառուներս կարող ենք ադեկվատ գնահատել այս կամ այն փոփոխությունը, ինչպես նաև կարող ենք ֆիլտրել էղած երգերի ու նորությունների միջից համեմատաբար լավը ու այդ դեպքում համեմատական սկզբունքով կունենանք ավելի որակյալ, հետաքրքիր ու ռիթմային շոուբիզ ու կախված չենք լինի ամիսը մեկ երգ «ծնող» հազվագյուտ երգչից, ով ռեստորանում երգելա ու երկու կոպեկ փողա հավքել ու երգ է գնել։
Է՜խ երանի գա էտ օրը, գոնե դուխով ասենք. «Մեր շոուբիզը»։
Անկախ Հայաստան