Գառնու թեմայով մի պատմություն հիշեցի, որ ինձ հետ մեկուկես տարի առաջ էր տեղի ունեցել: Գնացել էի աշնանային Գառնին վայելելու, վերադարձին էլ կանգառում տրանսպորտի էի սպասում, երբ երկու իսպանացիներ հայտնվեցին: Նրանք ինձանից ճշտում էին, թե Երևան վերադառնալու համար որտեղ պիտի սպասեն և հենց այդ պահին գառնեցի տաքսիստները սկսեցին կռիվ անել, թե ով պիտի նրանց Երևան հասցնի: Եվ ահա իսպանացի տուրիստները հայտարարեցին, թե իրենք միտք չունեն տաքսու համար ավելորդ գումար վճարել և ետ կվերադառնան միկրոավտոբուսով: Ողջ ճանապարհին զրուցում էինք: Նրանք ասացին'«Ինչո՞ւ են հայերը կարծում, թե տուրիստները միամիտ են և պատրաստ են կես եվրոյանոց սուրճը Գառնիում 2-3-ով գնել կամ էլ գաթան' 5 եվրոյով, եթե Երևանում դրանք ավելի էժան են»: Հետո սկսեցին էժան գիշերակացների անունները թվարկել, զարմացել էին' թե որ հայերն այդքան վատ սոցիալական պայմաններում են ապրում ինչու՞ են հանգստի գնալիս այդքան ավելորդ գումարներ ծախսում ուտելիքի վրա: Ասացին, թե տաքսիներով երթևեկելու փոխարեն, նաև Վրաստան կգնան, միգուցե նաև Ադրբեջան' ողջ Կովկասով կճամփորդեն: Ի դեպ, նրանք երկուսն էլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ էին, այնպես չէ, որ գումար չունեին...Բայց ամենատպավորիչն այն էր, որ նրանք շատ լավ տեղեկացված էին մեր մշակույթից ու արվեստից' մեր գրողներին, երաժիշտներին, ռեժիսորներին և նրանց ստեղծած արվեստի գլուխգործոցներն անգիր գիտեին...
Այնպես որ, միայն մենք ենք Գառնիում հաց ուտելու մասին մտածում, տուրիստները Հայաստան գալիս մտածում են ժամանակը ճիշտ ծախսելու'մեկ-երկու թանգարան ավել այցելելու , ավելի տեղեկացված լինելու և իրենց ներաշխարհը հարստացնելու մասին...Նրանց Ձեզանով մի՛ չափեք.....
Անահիտ Կորյուն